▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մինչդեռ գովազդներում մեզ համոզում են՝ բյուրեղյա մաքրության թորած ջուր խմել...

Ֆեյսբուքյան օգտատեր Գևորգ Ալեքսանյանն արձագանքել է Լիլիթ Գալստյանի գրառմանը, ով նաև հրապարակել էր տեսանյութ, որում նա էլեկտրոլիզի փորձարկման է ենթարկել սովորական ծորակի և զտող սարքի ջուրը: 

«Փաստորեն մենք «Մաքուր ջրին» փող ենք տալիս, որ իրանք մեզ մա՜քուր ցեխաջուր տան։ Ես չգիտեմ` քաղաքի որ մասի ծորակներից է նման ցեխաջուր գալիս, որովհետև Երևանի տարբեր մասերում՝ տարբեր որակի ջուր է, բայց ինչ վերաբերում է ջրի ապարատին, ապա դա պարզապես խայտառակություն է։ Ի վերջո, մենք վճարում ենք, ընդ որում քիչ չենք վճարում, որովհետև ակնկալում ենք, որ ինչպես գովազդներում են մեզ համոզում՝ բյուրեղյա մաքրության թորած ջուր խմել, այն էլ դատելով այս տեսանյութից՝ շատ քիչ էր որակապես տարբերվում ծորակի ջրից։ Ծորակի ջրում  գոնե ժանգ չկա՝ ծանր մետաղներ են, բա «թորած» ջրի ժանգի շերտի անու՞նն ինչ դնես, եթե թորելուց հետո անգամ տենց նստվածք է գոյանում։ Սա անփութություն էլ չէ, այլ բառիս բուն իմաստով՝ խարդախություն»,-գրել է Գևորգ Ալեքսանյանը։

 

Ի դեպ, այս գրառմանն էլ արձագանքել են  «Մաքուր Ջուր» ընկերության ներկայացուցիչները` ապրանքանիշի ֆեյսբուքյան էջում գրելով հետևյալը. 

 «Հարգելի Գևորգ Ալեքսանյան,

Ցանկանում ենք տեղեկացնել Ձեզ, որ Հայաստանում գոյություն ունի խմելու ջուր արտադրող ընկերություն «Մաքուր Ջուր» ապրանքանիշով: 
Ուստի խնդրում ենք Ձեզ Ձեր գրառումներում և հայտարարություններում ավելի ուշադիր լինել և մաքուր ջուր արտահայտությունը կիրառելու դեպքում չօգտագործել չակերտներ և չգրել այն մեծատառով, քանի որ այդ դեպքում Դուք փորձում եք անհիմն կերպով վարկաբեկել մի ընկերության ապրանքանիշ, որն իրականում այդ «փորձարկման» հետ ոչ մի առնչություն չունի: 
Ինչպես նաև կխնդրեինք ևս մեկ անգամ ավելի ուշադիր դիտել այդ տեսահոլովակը և վերանայել Ձեր կողմից արված հայտարարություները: 
Շնորհակալություն»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին