▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանկավարժը կոչում է, և ոչ թե մասնագիտություն

Զրույց  իմ ճանաչած ամենաերկար աշխատանքային փորձ ունեցող մանկավարժ Ժենիկ Չախալյանի հետ։  Ահա  թե ինչպիսին են 78-ամյա մանկավարժի հայացքները, ով հիսուն տարուց ավելի աշխատանքային փորձ ունի։

- Ի՞նչ կպատմեք սերունդների մասին, չէ որ ձեր աչքի առաջ են մեծացել տարբեր սերունդներ։

-Տարբեր հասարակություներում կատարվում է սերունդների կրթափոխանակություն։ Եթե վերցնենք սոցիալիսմի ժամանակահատվածը ապա սերունդներին դաստիարակում էինք սոցիալիզմի գաղափարներով, հետագայում հեղափոխությունից հետո երբ յուրաքանչյուր պետություն դարձավ ինքնուրույն, ապա ըստ իս սերունդների դաստիարակման հարցը կարծես մի պահ կանգ առավ, ու կամաց-կամաց ձևավորվեց նոր հասարակարգ իր վարքերով ու բարքերով։

- Իսկ ո՞ր հասարակարգն էր ավելի նախընտրելի։

-Կողմնակից եմ սոցիալական հասարակարգին, որովհետև սովետի դպրոցները ամենալավնն ու բարձարակարգն էին, որոնք տալիս էին և՛ գիտելիք, և՛ դաստիարակություն։

- <<Ամենամեծ բարեբախտությունը ուսուցչի համար այն է երբ գովում են իր աշակերտին>> Շառլոտա Բռոնտե։ Որքանո՞վ եք ճիշտ համարում Բռոնտեի այս մոտեցումը։

Ինքս երկար տարիներ աշխատելու ընթացքում արժանացել եմ տարբեր գովեստների, ունեմ բազմաթիվ մեդալներ։ Հրավեր եմ ունեցել նաև Դուշանբեից որպեսզի իմ փորձը  փոխանակեմ տեղի աշակերտներին։ Ինչ-որ տեղ համաձայն եմ Շառլոտա Բռոնտեի հետ։ Իմ աշակերտներից շատերը կայացած մարդիկ են, գործարարներ։ Նրանք ցրված են նախկին խորհրդային միությունով մեկ։ Ջրվեժի ներկայիս միջնակարգ դպրոցի տնօրենը՝ Լիլիթ Վարդանյանը նույնպես իմ աշակերտուհին է, ու ես հպարտանում եմ նրանցով։

-Մանկավարժի համբերանքը քար է, թե մետա՞ղ։

-Քարը շուտ է փշրվում, մետաղ է։ Ավելի ճիշտ մանկավարժը պետք է ունենա պողպատյա կամք։

-Ինչ խորհուրդ կտաք, ո՞րն է մանկավարժի համար առաջնայինը։

-Մանկավարժը կոչում է ոչ թե մասնագիտություն։Մանկավարժ պետք է ծնվես՝ սիրես կյանքը, երեխաներին, լինես բարի, խրատող, համբերատար ու նրբանկատ։

-Թուրքիայի հանրապետությունում տարիներ առաջ տասը տարուց ավելի աշխատանքային փորձ ունեցող մանկավարժներին չէին հրավիրում դատարան ցուցմունք տալու, քանի որ նրանց համարում էին խելագար։ Արդյոք ճի՞շտ է այս մոտեցումը։

-Ոչ, այս մոտեցումը ճիշտ չէ, քանի որ շատ մանկավարժների մոտ տասը տարուց հետո նոր են ի հայտ գալիս հմտություններն ու դառնում ավելի խելացի։

 

Հեղինակ` Հերմինե Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին