▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջուր ծախող տղայի մեկ օրը

Նոր ֆիլմ 0 դրամ բյուջեով

<<Ջուր ծախող տղայի մեկ օրը>> ֆիլմի նկարահանումներն ավարտվեց և այն արդեն հասանելի է հանդիսատեսին: Սա ռեժիսոր Սոնա Տոնականյանի առաջին խաղարկային ֆիլմն է: Ֆիլմի գլխավոր առանձնահատկություններից մեկն այն է,որ նկարահանվել է առանց գումարի, ինչպես նշեց ֆիլմի ռեժիսորը Ս.Տոնականյանը. Ֆիլմի վրա ծախսվել է զրո դրամ, փոխարենը ընկերների անսահման աջակցութան շնորհիվ ծնվել է <<Ջուր ծախող տղայի մեկ օրը>>:
Ավելի մանրամասն տեղեկանալու համար, զրուցեցի Ֆիլմի ռեժիսորի հետ.
Ե°րբ և ինչի°ց ծնվեց ֆիլմի գաղափարը:
-Երբ սկսվելու էր <<Կինոաշուն>> փառատոնը, նախորդ ֆիլմս` <<Ծխացող արշալույսներ>>-ը տարա ազգային կինոկենտրոն փառատոնի շրջանակներում ցուցադրելու համար: Էդ ժամանակ իմացա, որ <<Հին ու նոր երևանցին>> թեմայով մրցույթ է հայտարավել ու առաջին անգամ ուզեցի մասնակցել կինոմրցույթի: Եվ քանի, որ Երևանին Էդքան էլ ամուր արմատներով չեմ կապված, առաջինը մտքիս եկավ Դավիթ Մուրադյանի արտահայտություններից մեկը` իսկական երևանցու կերպարը ջրավաճառ տղայի արձանն է: Եվ որոշեցի հենց Էդ թեմայով նկարահանել իմ առաջին խաղարկային ֆիլմը:
Որքանով տեղյակ եմ ֆիլմի բյուջեն կազմել է զրո դրամ, դա իսկապես այդպե°ս է:
-Այո: Ֆիլմի բյուջեն 0 դրամ է: Նկարահանումը գծված շատ խիտ գրաֆիկով ենք սկսել, ֆիլմի բյուջե ասվածը մեր դեպքում, երևի պետք է կազմեր այն, որ ընդմիջման համար ուտելիք պետք է առնեի անձնակազմի համար, բայց քանի որ մի տեսարան գրաֆիկից երկար ժամանակ խլեց, որոշեցինք, որ նույնիսկ ընդմիջում չենք անելու: Ֆիլմը նկարահանվել է 1 օրում, և Էդ օրը իմ ծախսը ընդամենը 200 դրամ է եղել, էն էլ էսպես թե էնպես տրանսպորտի համար վճարելու էի: Նշեմ, որ ֆիլմի համար գումար չի ծախսել անձնակազմից ոչ ոք: Ուզում եմ ավելացնել, որ եթե ֆիլմի բյուջեն 0 դրամ է, ապա ընկերության և թիմային աշխատանքի գործոնը + անվերջություն է:
Թիմակիցներդ բոլորը Թատերական ինստիտուտի ուսանողնե°ր են:
-Ոչ: Թիմում եղել են մոտավորապես 25 հոգի, 8-ից մինչև 60 տարեկաններ: Ֆիլմում էլ է դա երևում: Դժվար էր միաժամանակ աշխատել տարբեր տարիքի մարդկանց հետ, մանավնդ երբ երեխաներ կան դերասններիդ մեջ: Երևի ավելի հեշտ լիներ, եթե միայն թատերականի ուսանողներ լինեին, չնայած էս դեպքում դա հնարավոր չէր:
Եվ վերջապես ֆիլմը նկարելով ո°րն է եղել  Ձեր գերագույն նպատակը,պարզապես ցուց տալ հին և նոր երևանցուն,թ°ե այլ ասելիքներ ևս կան, որ կցանականաս մարդիք դա տեսնելով հետևություն անիեն:
-Ուզեցել եմ իմ պատկերացրած քաղաքի առանձնահատկությունը ցույց տալ: Արտասահմանցիները հաճախ զարմանում են, երբ քաղաքի փողոցների ցայտաղբյուրենից կարող են ջուր խմել, առանց վճարելու... Ինձ թվում է դա էլ ազգային կամ մեր քաղաքային մշակույթի տարրերից է: Ջրի միջոցով անդրադառնալ քաղաքի հնից նոր ժամանակներ փոխանցվող գծին, հիմա չգիտեմ ոնց եմ կարծում, բայց սցենարը գրելու պահին մտածում էի, հիանալի միջոց է: Ես ուրախանում եմ, որ հին երևանացիները տեսնելով ֆիլմը, Էնպիսի արտահայտություններ են անում, որ կարող եմ ենթադրել, որ իմ նպատակը իրականացել է: Էսօրվա երևանցին ֆիլմը տեսնելով հիշում է իր հին ու բարի քաղաքը: Նկարել եմ մրցութային, առաջին նպատակս հաղթելն էր, բյաց որ էսքան բարի արձագնաքներ ստացա ու մարդիկ հավանեցին, հիմա երևի էլ չեմ էլ ուզում հաղթել, որովհետև մրցանակից կամ պատվոգրից ավելի հաղթանակի իմ ընկերուհու տատիկն էր, որ համբուրեց ինձ ու ասաց.` ապերս, բյաց շատ սխալներ կային: Էդ սխալները կամ կինոյի լեզվով ասած կիքսերը, ժամանակի հաղթանակն է իմ նկատամամբ...
                     https://www.youtube.com/watch?v=ZxxSEDtz1so 
                                                                  
        Ասպրամ Սարատիկյան

<<Ջուր ծախող տղայի մեկ օրը>> ֆիլմի նկարահանումներն ավարտվեց և այն արդեն հասանելի է հանդիսատեսին: Սա ռեժիսոր Սոնա Տոնականյանի առաջին խաղարկային ֆիլմն է:Ֆիլմի գլխավոր առանձնահատկություններից մեկն այն է,որ նկարահանվել է առանց գումարի, ինչպես նշեց ֆիլմի ռեժիսորը Ս.Տոնականյանը. Ֆիլմի վրա ծախսվել է զրո դրամ, փոխարենը ընկերների անսահման աջակցութան շնորհիվ ծնվել է <<Ջուր ծախող տղայի մեկ օրը>>:

Ավելի մանրամասն տեղեկանալու համար, զրուցեցի Ֆիլմի ռեժիսորի հետ.

Ե°րբ և ինչի°ց ծնվեց ֆիլմի գաղափարը:

-Երբ սկսվելու էր <<Կինոաշուն>> փառատոնը, նախորդ ֆիլմս` <<Ծխացող արշալույսներ>>-ը տարա ազգային կինոկենտրոն փառատոնի շրջանակներում ցուցադրելու համար: Էդ ժամանակ իմացա, որ <<Հին ու նոր երևանցին>> թեմայով մրցույթ է հայտարավել ու առաջին անգամ ուզեցի մասնակցել կինոմրցույթի: Եվ քանի, որ Երևանին Էդքան էլ ամուր արմատներով չեմ կապված, առաջինը մտքիս եկավ Դավիթ Մուրադյանի արտահայտություններից մեկը` իսկական երևանցու կերպարը ջրավաճառ տղայի արձանն է: Եվ որոշեցի հենց Էդ թեմայով նկարահանել իմ առաջին խաղարկային ֆիլմը:

 

Որքանով տեղյակ եմ ֆիլմի բյուջեն կազմել է զրո դրամ, դա իսկապես այդպե°ս է:
-Այո: Ֆիլմի բյուջեն 0 դրամ է: Նկարահանումը գծված շատ խիտ գրաֆիկով ենք սկսել, ֆիլմի բյուջե ասվածը մեր դեպքում, երևի պետք է կազմեր այն, որ ընդմիջման համար ուտելիք պետք է առնեի անձնակազմի համար, բայց քանի որ մի տեսարան գրաֆիկից երկար ժամանակ խլեց, որոշեցինք, որ նույնիսկ ընդմիջում չենք անելու: Ֆիլմը նկարահանվել է 1 օրում, և Էդ օրը իմ ծախսը ընդամենը 200 դրամ է եղել, էն էլ էսպես թե էնպես տրանսպորտի համար վճարելու էի: Նշեմ, որ ֆիլմի համար գումար չի ծախսել անձնակազմից ոչ ոք: Ուզում եմ ավելացնել, որ եթե ֆիլմի բյուջեն 0 դրամ է, ապա ընկերության և թիմային աշխատանքի գործոնը + անվերջություն է:


Թիմակիցներդ բոլորը Թատերական ինստիտուտի ուսանողնե°ր են:
-Ոչ: Թիմում եղել են մոտավորապես 25 հոգի, 8-ից մինչև 60 տարեկաններ: Ֆիլմում էլ է դա երևում: Դժվար էր միաժամանակ աշխատել տարբեր տարիքի մարդկանց հետ, մանավնդ երբ երեխաներ կան դերասններիդ մեջ: Երևի ավելի հեշտ լիներ, եթե միայն թատերականի ուսանողներ լինեին, չնայած էս դեպքում դա հնարավոր չէր:


Եվ վերջապես ֆիլմը նկարելով ո°րն է եղել  Ձեր գերագույն նպատակը,պարզապես ցուց տալ հին և նոր երևանցուն,թ°ե այլ ասելիքներ ևս կան, որ կցանականաս մարդիք դա տեսնելով հետևություն անիեն:
-Ուզեցել եմ իմ պատկերացրած քաղաքի առանձնահատկությունը ցույց տալ: Արտասահմանցիները հաճախ զարմանում են, երբ քաղաքի փողոցների ցայտաղբյուրենից կարող են ջուր խմել, առանց վճարելու... Ինձ թվում է դա էլ ազգային կամ մեր քաղաքային մշակույթի տարրերից է: Ջրի միջոցով անդրադառնալ քաղաքի հնից նոր ժամանակներ փոխանցվող գծին, հիմա չգիտեմ ոնց եմ կարծում, բայց սցենարը գրելու պահին մտածում էի, հիանալի միջոց է: Ես ուրախանում եմ, որ հին երևանացիները տեսնելով ֆիլմը, Էնպիսի արտահայտություններ են անում, որ կարող եմ ենթադրել, որ իմ նպատակը իրականացել է: Էսօրվա երևանցին ֆիլմը տեսնելով հիշում է իր հին ու բարի քաղաքը: Նկարել եմ մրցութային, առաջին նպատակս հաղթելն էր, բյաց որ էսքան բարի արձագնաքներ ստացա ու մարդիկ հավանեցին, հիմա երևի էլ չեմ էլ ուզում հաղթել, որովհետև մրցանակից կամ պատվոգրից ավելի հաղթանակի իմ ընկերուհու տատիկն էր, որ համբուրեց ինձ ու ասաց.` ապերս, բյաց շատ սխալներ կային: Էդ սխալները կամ կինոյի լեզվով ասած կիքսերը, ժամանակի հաղթանակն է իմ նկատմամբ...  

Հարցազրույցը`                                                                                      Ասպրամ Սարատիկյանի

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին