▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իշխանությունը աշխատանքի է հրավիրում մինչև 25 տարեկան քաղաքական ուժերի` ընդդիմության թափուր պաշտոնի համար

Armcomedy-ին գրում է.

Իշխանությունը աշխատանքի է հրավիրում մինչև 25 տարեկան քաղաքական ուժերի` ընդդիմության թափուր պաշտոնի համար` համակարգչի և չափի զգացողության պարտադիր իմացությամբ

ԵՐԵՎԱՆ – Կառավարության կադրերի բաժին/հայտարարություններ/մարտ

Պաշտոնի անվանում – Ընդդիմադիր ուժ (այլընտրանքներ չառաջարկել)

Աշխատանքի տևողությունը – Երկարաժամկետ` երկու տարվա փորձաշրջանով

Աշխատանքի վայրը – Ազատության հրապարակ (աշխատանքը նաև ենթադրում է պարբերական այցեր մարզեր)

Աշխատանքի նկարագիր – Ընդդիմության պաշտոնակատարի պարտականություններն են`

Պարբերաբար խոստանալ իշխանափոխություն

Կազմակերպել զանգվածային միջոցառումներ ժողովրդի լիցքաթափման նպատակով

Մասնակցել համապետական ընտրություններին և ստեղծել թեթև աշխուժություն ընտրությունների հաջորդ օրը

Պարբերաբար հնչեցնել իշխանության ներկայացուցիչների մականուններ

Անհրաժեշտության դեպքում մի քանի օր իրականացնել նստացույց և/կամ հացադուլ

Անհրաժեշտ կրթություն և ձիրքեր.

Բակալավրի աստիճան Հանրային կառավարման մասնագիտացմամբ

Քաղաքականության մեջ աշխատանքի առնվազն 10 տարվա փորձ

Հավելյալ ժամեր աշխատելու հնարավորություն (աշխատանքի ֆիքսված ժամերը` 9:00-18:00, սակայն հնարավոր են փոփոխություններ)

Ցածր, վստահություն ներշնչող և հզոր ձայն

Կազմակերչական ունակություններ և արագ փոփոխվող իրավիճակին հարմարվելու ձիրք

Երկար ժամանակ հաց չուտելու ֆիզիկական հնարավորություն

Նախկինում որպես ընդդիմություն աշխատելու անհրաժեշտ փորձ` առնվազն 5 տարի

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին