ՕրագիրՆյուզ-ը գրում է․ Համացանցում տեսանյութ է տարածվել, որում մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը ներկայացնում է իր իսկ կառուցապատող ընկերության՝ «Նովատան» շինարարական նախագիծը։ Նոր կառուցվող շենքը գտնվում է Երևանի Այգեստան թաղամասում, նախատեսվում է 6 հարկ՝ 20 բնակարանով։
Տեսանյութում մշակույթի երբեմնի նախարարը վերամբարձ ոճով հիշատակում է 60-ականներին այդ վայրում գործող լավաշի փռան մասին, որի տեղում հետագայում իր տունն է կառուցել։ Իսկ այժմ «օրհնանքի և շնորհակալության» այդ վայրում որոշել է բիզնեսով զբաղվել՝ շենքը շահագործման հանձնելու վերջնաժամկետ նշելով 2025 թ․ դեկտեմբերը։
Ինչ խոսք, Ամիրյանը վստահ է, որ այդ «օրհնանքն ու շնորհակալությունը» ոչ միայն բնակարանների ապագա տերերին կերջանկացնեն, այլև իրեն, այլապես սաղավարտը գլխին՝ չէր շրջի շինհրապարակում՝ անձամբ գովազդելով իր բիզնեսը։
Դիտեք նաև՝