«Ժողովուրդ» օրաթերթը հարցումով դիմել է ՀՀ պետական եկամուտների կոմիտե։ «Խնդրել էինք, համաձայն մեր տրամադրած ՀՎՀՀ-ների, համապատասխան կերպով տրամադրել անհատ ձեռնարկատերերի տարեկան հարկային շրջանառությունը 2019 թվականից մինչև 2023 թվականը։
Աղյուսակում կտեսնեք շոու բիզնեսի 15 ներկայացուցչի հարկային շրջանառությունը։ Օրինակ՝
1. Միհրան Ծառուկյանը 2019-ին վճարել է 932 հազար դրամ հարկ, 2020-ին՝ 1 մլն 18 հազար, 2021-ին՝ 70 հազար, իսկ 2022-ին եւ 2023-ին առկա հարկային մուտքեր չկան։
2. Ալբերտ Սիմոնյանը՝ նույն ինքը Թաթա Սիմոնյանը, 2019-ին վճարել է 2 մլն 445 հազար դրամ հարկ, հաջորդող տարիները ակտիվություն չի ցուցաբերել։
3. Արկադի Դումիկյանը և Իվետա Մուկուչյանը հարկային ակտիվություն չեն ցուցաբերել։
4. Արփինե (Արփի) Գաբրիելյանը 2020-ին 29 հազար դրամ հարկ է վճարել, իսկ 2021-ին՝ 30 հազար դրամ։
5. Ռաֆիկ (Ռաֆայել) Երանոսյանը 2019 թվականին վճարել է 235 հազար 960 դրամ հարկ, 2020-ին՝ 753 հազար 886 դրամ, 2021-ին՝ 1 մլն 208 հազար դրամ, 2022-ին՝ 1 մլն 346 հազար դրամ, 2023-ին՝ 2 մլն 145 հազար դրամ։
6. Ռազմիկ Ամյանը 2019-ին վճարել է 499 հազար դրամ հարկ, 2020-ին՝ 990 հազար դրամ, 2021-ին՝ 12 հազար դրամ, 2022-ին՝ 18 հազար դրամ, 2023-ին՝ 0 դրամ։
7. Սարո Թովմասյանը 2019-ին վճարել է 216 հազար 848 դրամ հարկ, 2020-ին՝ 407 հազար դրամ, հաջորդող տարիներին, 2021 եւ 2022 թվականներին 0 դրամ է վճարել, իսկ 2023-ին՝ 1 մլն 563 հազար դրամ։
8. Արման Հովհաննիսյանը հարկեր վճարել է միայն 2019 թվականին՝ 289 հազար դրամ։
9. Հայկարամ Ղևոնդյանը՝ Սպիտակցի Հայկոն, հարկ վճարել է միայն 2021 թվականին՝ 11 հազար 500 դրամ։
10. Սոնա Շահգելդյանը վճարել է միայն 2023 թվականին՝ 24 հազար դրամ։
11. Լուիզա Ղամբարյանը 0 դրամ է վճարել նշված ժամանակահատվածում։
12. Մարտին Մկրտչյանը հարկ վճարել է 2019 և 2020 թվականներին՝ համապատասխանաբար 184 հազար դրամ և 194 հազար դրամ։
13. Ելիզավետա Ներսիսյանը՝ Լուիզա Ներսիսյանը, 2019 և 2020 թվականներին հարկ չի վճարել, սակայն 2021-ին վճարել է 449 հազար դրամ հարկ: 2022 թվականին Ներսիսյանը կրկին հարկ չի վճարել, իսկ 2023-ին վճարել է 18 հազար դրամ։
14. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել։
Հարկ է նշել, որ նշված ԱՁ-ները, որոնք հարկային շրջանառություն որևէ տարում ցույց չեն տվել, հարկ վճարել են այլ եղանակով։ ՊԵԿ-ից մեզ փոխանցեցին նաև, որ ֆիզիկական անձանց եկամուտները, օրենքով սահմանված դեպքերում, կարող են հարկվել և հայտարարագրվել հարկային գործակալ հանդիսացող այլ հարկ վճարողների կողմից։ Այսինքն՝ հաճախ նաև, շոու բիզնեսի ներկայացուցիչները հարկերը վճարում են ոչ թե իրենց ԱՁ-ներով, այլ իրենց «փրոդաքշընների» միջոցով։ Այսինքն՝ նշված զրոները ոչ թե հարկեր չվճարելու մասին են, այլ ԱՁ-ով չվճարելու մասին»։