▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոմպոզիտոր Հանս Ցիմերը համերգի ժամանակ կարևորել է հայկական դուդուկը` ընդգծելով նրա դերը «Գլադիատոր» ֆիլմում

Լեգենդար կոմպոզիտոր Հանս Ցիմերը հոկտեմբերի 11-ին Լոս Անջելեսում կայացած իր համերգի ժամանակ առանձնացրել է հայկական դուդուկը, նախքան «Gladiator»-ից մի ստեղծագործություն նվագելը, որում ընդգրկված է դուդուկը, հայտնում է «Զարթոնք մեդիան»:

Ցիմերը նշել է, որ գործիքը մոտ 3000 տարեկան է: «Դա նախաքրիստոնեական է, հայկական է»։ ««Գլադիատոր»-ում դուդուկը ավելացրլ է զգացմունքային խորություն, հատկապես այնպիսի թրեքներում, ինչպիսիք են «Հյուսիսի դուդուկը», «Հռոմի պաշտպանը» և «Հիմա մենք ազատ ենք»:  Հայ անվանի դուդուկահար Ջիվան Գասպարյանը համագործակցել է Ցիմերի հետ՝ առանցքային տեսարաններ բերելով դուդուկի հավերժական հնչողությունը: Նրա հնչերանգները լիովին համապատասխանում էին ֆիլմի հնագույն միջավայրին»,- գրում է «Զարթոնք մեդիան»:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին