Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2025թ-ի հունվարի 1-ից, այսինքն 2.5 ամսից Երևանում հանրային տրանսպորտի բոլոր տեսակների ուղեվարձը կթանկանա։ Ու կթանկանա ոչ 10 դրամով ու ոչ էլ 20 դրամով, ոչ 20%-ով և ոչ էլ 30%-ով։ Տրանսպորտի ուղեվարձը կթանկանա կամ կբարձրանա անգամներով` 2-ից 3 անգամ, որը զգալիորեն կհարվածի ձեր գրպանին ու տեսանելի ազդեցություն կունենա ձեր ֆինանսական վիճակի վրա։ Այնինչ Երևանի ավագանու քպ կուսակցության անդամ Տիգրան Ավինյանը հերթական կռուտիտն է անում ու երևանցուն Երևանի 2806-ամյակը շնորհավորելով հերթական անգամ մանիպուլյացիայի ենթարկելով համոզում է, թե թանկացումը ձեր ընդհանուր բյուջեի վրա շատ էական ազդեցություն չի ունենա։ |
«Տրանսպորտի ուղեվարձը կթանկանա անգամներով»․ Արմենակ Դանիելյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet