Սյունիքի մարզում դաժան ծեծի ենթարկված 41-ամյա Մկրտիչ Նավասարդյանն այս գիշեր հիվանդանոցում մահացել է։ Այս մասին «Օրագիր նյուզ»-ին հայտնել է Մկրտիչ Նավասարդյանի հայրը՝ Սիրակ Նավասարդյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 10-ին՝ ժամը 9։00-ի սահմաններում, Սյունիքի մարզում վիճաբանություն էր տեղի ունեցել, որն ավարտվել էր ծեծկռտուքով։ Մոտ 10 հոգով ծեծի էին ենթարկել հարազատ եղբայրների, որոնց տեղափոխել էին հիվանդանոց։ 36-ամյա Վահրամ Նավասարդյանը դուրս էր գրվել, իսկ 41-ամյա Մկրտիչ Նավասարդյանը գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում։ |
Սյունիքում ծեծի ենթարկված եղբայրներից մեկը գիշերը մահացել է
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet