▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Ամիրյանը Ռադիոտան հետևում շենք է կառուցում

Թարմացված․ ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը տելեգրամյան ալիքում գրում է․ 

Շենքերի արանքում  նախկինում գործող լավաշի փուռը առել, քանդել՝ սեփական տուն է կառուցել, հիմա էլ տունը քանդել՝ բազմաբնակարան շենք է կառուցում։ Ու հաստատ ասողներ կլինեն՝ իր տունն է եղել, տեղը կարող է բազմաբնակարան շենք էլ, երկնաքեր էլ  կառուցել։ Երևանում  լիքը էդպիսի  բակեր կան, որտեղ չգիտես ոնց, սեփականաշնորհելով ու գնելով տարբեր օբյեկտներ, սեփական տներ են կառուցել՝ մեկը հացի փուռն է քանդել, մեկը՝ հոսանքի չգործող ենթակայանը, մեկը՝ նակինում գործող կենտրոնական ջեռուցման համար նախատեսված կատելնին․․․․ հիմա բոլորին պիտի թույլ տան իրենց սեփական տների փոխարեն բարձրահարկ շենքեր կառուցե՞լ․․․․ Թե պարտադիր՝ նախկին ՀՀԿ-ական պիտի լինես, կամ ՝ ներկա ՔՊ-ական․․․կամ՝ նախկին մշակույթի նախարա՞ր ու Հանրային ռադիոյի տնօրե՞ն․․

Մշակույթի նախկին նախարար, Հանրային Ռադիոյի նախկին տնօրեն Արմեն Ամիրյանը Ռադիոտան հետևում բնակելի շենք է կառուցում: Այս մասին տեղեկանում ենք Ամիրյանի մասնակցությամբ նկարահանված տեսանյութից:

6 հարկանի շենքը, որի կառուցման աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել 2025թ.-ի դեկտեմբերին, կունենա 20 բնակարան: 

Դիտեք նաև՝

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին