Զորամասում այսօր մահացած զինծառայողը Շիրակի մարզի Բասեն գյուղից էր: Աղասի Դալլաքյանը Մեղրիի զորամասում էր ծառայում։ Երկու եղբայր են, ընտանիքի ավագ որդին էր։
Թարմացված․ ՊՆ-ն հաստատեց:
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Աղասի Սերոժի Դալլաքյանի դին՝ հրազենային վնասվածքով:
***
Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Զոհ ունենք բանակում: ժամկետային զինծառայողին սպանված հայտնաբերել են այսօր առավոտյան 8:20` Մեղրու զորամասում: Ինձ հայտնի է նաեւ սպանված զինծառայողի անձնական տվյալները , սպանության հանգամանքների մասին շրջանառվող հիմնական վարկածները նաեւ: Պաշտպանության նախարարության խոսնակի հետ կապ հաստատել չի հաջողվում առայժմ, ստիպված եմ սպասել: Միայն կասեմ` ժամկետային զինծառայողը, որի գլուխը կերել են այսօր առավոտյան` Շիրակի մարզից է: Հազար ափսոս, լույս տղա: Երկու շաբաթ առաջ էլ , հիշեք, Մեղրեցի մի զինվորի գլուխը կերան սրանք մեկ այլ զորամասում: .. Ու էս բառադի անկառավարելի իրավիճակի համար դեռ ոչ ոք պատասխան չի տալիս: Կամ գոնե հրաժարական»: |