Ռուս բլոգերը տեսանյութ է ներկայացրել ինստագրամյան իր էջում, որտեղ ասում է․ «Երբ ինձ ասում են, թե հայերենում չկա «yavaş yavaş» բառը»։ Տեսանյութում հնչում է հայ երգչի կատարում, որի խոսքերում կա թուրքերեն բառ՝ «yavaş yavaş»․ նշանակում է «կամաց-կամաց»․ այն փոխառությամբ անցել է տարբեր լեզուներին։
Հայ օգտատերերը նրան շարունակում են բացատրել, որ դա հայերեն բառ չի, իսկ երգը բարբառով է, որտեղ լինում են տարբեր լեզուներից փոխառություններ, սակայն մեկնաբանություններ գրողների թվում շատ են թուրքերն ու ադրբեջանցիները, որոնք աչքի են ընկնում իրենց «ցինիկությամբ»։
Հայ օգտատերերից շատերն էլ գրում են, որ, ամեն դեպքում, երգերի խոսքերը, թեկուզ բարբառով գրելիս, պետք էր հաշվի առնել հնարավոր արձագանքները։
Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում