▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՔՊ-ն պատուհաս է դարձել Կենտրոնի բնակիչների գլխին. խլացնում են բջջային կապը, վախենում են գաղտնալսումից

«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղպայմանագիրը» Երեւանի սրտում՝ Կասկադում, վերջերս կուսակցության գրասենյակ է վարձել եւ պատուհաս դարձել տարածքում ապրող ու գործունեություն իրականացնողների համար։

Զրոյից վերանորոգած գրասենյակում, պարզվում է՝ կապի խլացուցիչներ են նաեւ տեղադրել եւ հարկ եղած դեպքում միացնում են դրանք ու այդ ընթացքում շենքում եւ մոտակա հատվածներում խլացնում բջջային կապը։ Հավանաբար, շարքային կուսակցականները վախենում են, որ իրենց էլ կգաղտնալսեն իրենց հեռախոսների միջոցով։

Մենք հայտնել ենք, որ խորհրդարանի իշխանական պատգամավորներից շատերն իրենց աշխատասենյակում նույնպես հատուկ սարքեր են պահում, որոնք թույլ չեն տալիս հեռախոսի միջոցով գաղտնալսում իրականացնել։ Զրույցների ժամանակ հեռախոսը դնում են այդ սարքի մեջ եւ հանգիստ շփվում։

Թե ումից են այսքան անհանգստանում, եւ ով է մեր երկրում, իշխանությունից եւ պետական կառույցներից բացի, գաղտնալսումներ իրականացնում, ոչ մեկը չգիտի:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին