▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քնեսեթը հետաձգել է Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծի քվեարկությունը. JNS

Իսրայելի Քնեսեթում (խորհրդարանում) Հայոց ցեղասպանությունը  ճանաչելու մասին նախագծի  քվեարկությունը կասեցվել է, հայտնում է իսրայելական JNS-ը՝ վկայակոչելով իր աղբյուրին։

Քվեարկությունը, ինչպես նշել է իսրայելական պարբերականի աղբյուրը, հետաձգվել է «դիվանագիտական ​​առումով զգայուն  ժամանակահատվածում», երբ տարածաշրջանում լարվածություն է առաջացել՝ Պարսից ծոցում նոր զարգացումների պատճառով, ինչպես նաև  Թուրքիայում տեղի է ունեցել  ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որի ընթացքում Անկարան փորձել է պայմանավորվածություն ձեռք բերել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ ձեռք բերել ամերիկյան F-35 կործանիչներ։

Այսպիսով, իսրայելական կողմը, դատելով հրապարակման բովանդակությունից, գործընթացը բացահայտ պայմանավորում է Թուրքիայի գործոնով։ 

Հիշեցնենք՝ հունիսի վերջին Իսրայելի կառավարությունը միաձայն հավանություն էր տվել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու  նախագծին։ Նախագծի  քվեարկությունը պետք է տեղի ունենար Քնեսեթում։

Նշենք նաև, որ Իսրայելում խորհրդարանական ընտրություններ են սպասվում. դրանք տեղի են ունենալու հոկտեմբերի 27-ին։

info@asekose.am/095519696
Քաղաքական ավելին