▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հերիք է էլի սրբացնեք ու սուրբ նահատակի իմիջ տաք Լևոն Հայրապետյանին

Հերիք է էլի սրբացնեք ու սուրբ նահատակի իմիջ տաք Լևոն Հայրապետյանին: Ինչ հիմարություն ասես, որ չեն գրում արդեն: Հասել են նրան, որ հայտարարում են, որ իրականում սա ռեժիմի քաղաքական պատկերն էր:

Նախ, էլի եմ կրկնում, սուրբ օլիգարխներ չեն լինում ու եթե մարդը մի երկու մանկապարտեզ է նորոգել ու մի երկու բիզնես է դրել Արցախում, դա դեռ նրան ոչ մեծ բարերար է դարձնում, ոչ էլ առավել ևս սուրբ:

Եթե մի ինչ որ փուլում նա սկսել է իր վաղեմի գործընկերներին, զեմլյակներին ու ընկերներին սկսում է քլնգել ու սփյուռքի ինչ որ հատվածի մոտ աչոկ հավաքել, դա դեռ չի նշանակում, որ նա սուրբ նահատակ է, ոչ էլ առավել ևս նշանակում է, որ Հայաստանի ռեժիմը այնքան ուժեղ է, որ կարողանա Ռուսաստանին ստիպի ինչ-թր ռեպրեսսիաների դիմել, ինչ է թե մեր ռեժիմի դուրը Հայրապետյանի ելույթները դուր չեն եկել:

Գիտե՞ք ինչն է հետաքրքիր, Հայրապետյանի թեման ամենաբարձր բարձրաձայնողներն ու արդարության կոչողներն անգամ նեղություն չեն քաշել ուսումնասիրեն, թե կոնկրետ ինչի մեջ են նրան մեղադրում, ինչ նախապատմություն ունի այդ հանցավոր դրվագն ու ընդհանրապես, ինչ երանգներ ունեն Հայրապետյանի կենսագրության ռուսաստանյան էջերը: Այլ կերպ ասած, հիմնարար սկզբունք են համարում, որ նա ապրիորի անմեղ է ու նրա գլխին հաստատ սարքում են ու գնա՜ց և, բնականաբար, ոչ մի սթափ վերլուծություն ու փաստերի հետ ծանոթացում:

Հիշեք հայեր, չի կարելի այնքան պրիմիտիվանալ, որ հերոս ու սուրբ համարել մեկին զուտ նրա համար, որ ինքն ինչ-որ մի փուլում սկսել է քննադատել այն համակարգը, որի արգասիք է նաև ինքը: Չի կարելի ինդուլիգենցիա համարել մի երկու լավ գործը, եթե դրանից առաջ արվել են 102 վատ գործեր (ու կապ չունի թե որտեղ) և հաստատ արվել են, որովհետև հետխորհրդային տարածքում 90-ականներին ոչ ոք ազնիվ ճանապարհով հսկայական կապիտալներ չի դիզել: Վերջ տվեք էլի այդ կեղծ հերոսներ կերտելու մեր ավանդույթին:

Գեղամ Ասլամազյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին