▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հեքիաթս մնաց առանց Հերոս. Սոս Ջանիբեկյան

Life.panorama.am-ը գրում է, որ դերասան Սոս Ջանիբեկյանը պատմել է վերջին օրերին միայնակ անցկացրած տարեդարձի, հոր հանդեպ իր  անսպառ կարոտի, դեռ ամբողջովին չգիտակցված ցավի, համացանցի միջոցով սեփական ապրումները արտահայտելու որոշման և աշխատանքային գործունեության մասին:

Սոս, ապրիլի 8-ին առաջին անգամ նշեցիք Ձեր ծննդյան օրը առանց հայրիկի, հետաքրքիր է ի՞նչ զգացողություններ ունեիքԱսում  են՝ մարդ ամեն իր ծննդյան օրից սկսած նորովի է ապրում, Ձեզ մոտ նման զգացողություն կա՞ր:

Տխուր էի, որ հայրս հիվանդ էր: Երբ գիշերները խնամում էի նրան, միշտ երկուսս էլ վստահ խոսում էինք, որ 27 տարեկանս հաստատ իրար հետ ենք նշելու, բայց այդ օրը եկավ, իսկ նա ֆիզիկապես այլևս ինձ հետ չէր: Ծննդյան արարողություն որպես ադպիսին չի եղել։ Նախորդող գիշերվանից մնալով արթուն՝ դիմավորեցինք արևածագը մի քանի ընկերներիս հետ, սունկ կերանք և կոնյակ խմեցինք։ Դիմացս Մասիսն էր շատ պարզ, որով հայրս որոշում էր եղանակն ու օրվա էներգետիկան, երբեմն նույնիսկ խոսում էր հետը. շատ էր սիրում։ Ես էլ նայում ու փորձում էի նույնը վերապրել՝ հորս իմ մեջ ապրեցնելով։ Արևածագ էր, լավ եղանակ ու Երևանը, մի խոսքով, նա ինձ հետ էր։ Հետո գնացի մոմ վառեցի, գոյության շնորհակալությունս հայտնեցի Աստծուն: Այնուհետև գնացի փակվեցի մի տեղ, իսկ հեռախոսս շպրտեցի մի լրիվ ուրիշ տեղ։

Կյանքում, թերևս, ամենադժվար փորձությունն անվերադարձ ու անբավարար կարոտի

հաղթահարումն է, որը իր հետ բերում է հարզատի մահը: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս եք հաղթահարում այդ կարոտը:

Շատ դժվար էր. առհասարակ, գնալով կորստի ցավն ավելի է ուժեղանում և գիտակցված դառնում, փրկությունը միայն կյանքն է, ուժ հավաքելն ու ապրելը։ «Հարազատի մահ» հասկացողությունից, եթե հանես «սեփական կարոտ և սեփական կորուստ» էգոի զգացողությունները, գիտակցում ես, որ արտառոց վատ բան չի տեղի ունեցել։ Չեմ փորձում հաղթահարել, անցնում եմ իմ բաժին փորձության միջով։ Ուղղակի իմ կորուստը միայմ մի անուն չունի՝ ասել է թե «ես կորցրեցի հայր», ոչ, ես շատ բան կորցրեցի՝ ընկեր, եղբայր, ուսուցիչ, ընկերներիս ընկեր, Հերոս, մի խոսքով՝ ։ Մենք գրեթե ամեն ինչ ապրել ենք իրար հետ՝ հասարակ երկու տղա փողոցում գարեջուր խմելով, քայլելուց, կանանց թեմայով կիսվելուց մինչև ամենախիստ հայր և որդի լինելուց։ Նա մի մարդ էր, ում հետ կարող էի լռության մեջ լուռ նստել և այդ լռությունն այնքան լիքը լիներ, որ խոսելը միայն կդատարկեր այն։

Ասում են հարազատի կորստից հետո մարդիկ փոխվում են, ինչ-որ բան ուրիշ է դառնում, Ձեր մեջ կա՞ տեսակի փոփոխություն:

Ես դեռ այդ կորուստը լիարժեք չեմ գիտակցել կամ վերապրել։ Հիմա չեմ կարող պատասխանել այս հարցին։

Ձեր ապրումների արտահայտման ձևը բավականին քննադատվեց ու քննարկվեց, դա 

 Ձեզ վրա ազդեցություն թողե՞ց որևէ կերպ, գուցե որոշեք այլևս սոցիալական ցանցերի

միջոցով չկիսվե՞լ մարդկանց հետ Ձեր ապրումներով: 

Ոչ, բացարձակ։ Ոչ մի զգացողություն՝ վշտից մինչև ուրախություն չունի դրսևորման կարծրատիպ, թե ինչպես պիտի դա լինի։

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին