▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չախոյանին բերման ենթարկեցին «վրացական» մեքենայով․ նա $-եր էր փակցրել քաղաքապետարանի դռներին

***

Չախոյանին բերման  ենթարկեցին «վրացական» մեքենայով․ նա $-եր էր փակցրել քաղաքապետարանի դռներին

Բլոգեր Արթուր Չախոյանի ակցիան՝ Երևանի քաղաքապետարանի դիմաց՝ բողոք քաղաքապետարանի կայացրած սխալ որոշումից։ «Երևանի քաղաքապետարանը սխալ որոշում է կայացրել՝ ի վնաս Երևանի և Երևանի քաղաքացիների։ Քաղաքապետարանը հաստատել է Երևանի գլխավոր նոր հատակագիծը, որով նախկինում չօտարվող հողերը ենթակա են օտարման։ Ես կոչ եմ արել երևանցիներին արթնանալ և պայքարել այս որոշման դեմ։ Բայց ինձ միացել են 10 երևանցի։ Ես կփորձեմ իմ ակցիան իրականացնել և պահանջել, որպեսզի Երևանի քաղաքապետարանի լիազոր պաշտոնյա իջնի և հարցերին պատասխան տա»,-նշեց Չախոյանը՝ դոլարներով պատելով քաղաքապետարանի դռները․ «Քանի որ կանաչ տարածքները օտարում են, ենթադրում եմ՝ շատ են սիրում կանաչեղեն։ Մինչև ինչ-որ մեկը իջնի իրենց կնվիրեմ իրենց սիրած դոլարները»,-ասաց նա

Ակցիայի բոլոր մանրամասները՝ տեսանյութում և ստորև՝ տեքստով․

***․

Ինչպես հայտնել էինք, բլոգեր Արթուր Չախոյանը «դոլարներով» ակցիա է իրականացնում Երևանի քաղաքապետարանի դիմաց։ Քիչ առաջ իրավիճակը լարվեց։ Ոստիկանները փորձում էին հեռացնել նրան․ «Մի՛ բրդի։ Չբրդե՛ս ինձ»,- դիմելով ոստիկանին՝ ասաց Չախոյանը։ «Արի գնանք, արի, ավտոյովդ ես վախեցնո՞ւմ, արի, ո՞ւր ես տանում»,- շարունակեց նա՝ պահանջելով ներկայացնել ձերբակալման հիմքերը։ «Հանրային վայրը ոչ նպատակային օգտագործելու»,- ասաց ոստիկանը, ինչին ի պատասխան Չախոյանը նշեց․ «Ըտենց բան չկա, անօրինական եք գործում»։

***

«Էս ո՞վ են, չոբան, բռի, ոչ օրենք գիտեն, ոչ բան։ Այ էս ա այսօրվա ոստիկանության գործելաոճը։ Անօրինական ձերբակալում են՝ առանց օրինական պահանջ ներկայացնելու, քաղաքացիական, վրացական համարներով ավտոների մեջ մտցնելով»,- հայտարարեց բլոգեր Արթուր Չախոյանը, ով «դոլարներով» ակցիա էր իրականացնում Երևանի քաղաքապետարանի մոտ և որին փորձում էին բերման ենթարկել։

***

«Ներսում ասացին՝ նամակ գրեք Տիգրան Ավինյանին, գրելո՞ւ եք»,- դիմելով քաղաքապետարանի մոտ ակցիա իրականացնող բլոգեր Արթուր Չախոյանին՝ հարցրին լրագրողները։ «Տիգրան Ավինյանը լիֆտը կանչի, չի գա, ի՞նչ նամակ։ Քանի հատ գրել եմ, սահմանված կարգով չեն պատասխանել»,- հավելեց նա։

Բլոգերը «դոլարներով» ակցիա է իրականացնում Երևանի քաղաքապետարանի դիմաց։

***

Կարմիր բերետավորները բերման ենթարկեցին քաղաքապետարանի մոտ ակցիա իրականացնող բլոգեր Արթուր Չախոյանին։ «Ձերբակալում եք՝ ձերբակալեք, քաղաքացիական ավտոմեքենայով խի՞ եք ձերբակալում, ծառայողական ավտոմեքենան ո՞ւր է»,- ասաց նա։ Ոստիկանները չպատասխանեցին նրա հարցերին ու բիրտ ուժով նստեցրին ավտոմեքենան:

***

Բլոգեր Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ իրեն ազատ են արձակել։

Հիշեցնենք՝ նա բերման էր ենթարկվել Երևանի քաղաքապետարանի մոտից՝ «դոլարներով» ակցիայի ժամանակ։

Դիտեք նաև՝

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին