▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանն առաջին անգամ մասնակցելու է Վագների անվան միջազգային երաժշտական փառատոնին

Հուլիսի 19-ին Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում տեղիկունենա «Խազեր» երկսեռ երիտասարդական երգչախմբի մենահամերգը Գերմանիա մեկնելուց առաջ:

Խումբը Գերմանիայում հրավիրված է մասնակցելու Վագների անվան միջազգային երաժշտական փառատոնին:Այս փառատոնին  մասնակցելու են տարբեր երկրներից հրավիրված երգչախմբեր, որոնք ներկայացնելու են իրենց ազգային երաժշտությունը:

Հայաստանն այս փառատոնին մասնակցում է առաջին անգամ և ներկայանալու է «Խազեր» երգչախմբով:
«Խազեր» երգչախմբի դիրիժոր, գեղարվեստական ղեկավար Անի Նավասարդյանի խոսքով՝ Գերմանիա մեկնելու համար խմբին անհրաժեշտ գումարի մի մասն իրենք արդեն հայթայթել են սեփական ուժերով և որոշ կամավորների օգնությամբ, սակայն, 2,3 մլն դրամ դեռևս պակասում է:

««Խազեր» երգչախումբը Ձեր աջակցության կարիքն ունի: Ձեզնից յուրաքանչյուրը կարող է նպաստել մեր ազգային երաժշտությունը միջազգային բեմերում ներկայացնելուն»,- ասաց Անի Նավասարդյանը՝ նշելով, որ երգչախումբն այժմ պատրաստվում է «Մենահամերգ»-ի, որից ստացված գումարը ևս նպաստելու է Գերմանիա մեկնելու համար անհրաժեշտ գումարի համալրմանը:

Տեղեկացնենք, երգչախումբը միջազգային փառատոնին մասնակցելու համար Գերմանիա մեկնելու է օգոստոսի սկզբին:«Խազեր»-ը Հայաստանում միակ երկսեռ, երիտասարդական երգչախումբն է(18-26 տ. կազմով), որը երգում է ազգային երաժշտություն:

«Դուք կարող եքքաջալերել մեզ՝ միջազգային բեմում ներկայանալուն նախորդող համերգին՝ «Մենահամերգ»-ին ներկա գտնվելով»,- ասաց Անի Նավասարդյանը:

«Մենահամերգ» միջոցառման Facebook-ի էջին կարող եք ծանոթանալ այստեղ՝

 

***

«Խազեր» երգչախմբի մասին

«Խազեր» երգչախումբը ստեղծվել է մոտ 2 տարի առաջ՝կամավոր, երաժշտասեր երիտասարդների նախաձեռնությամբ: Խմբի անունը պատահական չէ. խազերը հին հայկական նոտագրությունն է, որը կարդալու բանալին կորսվել է 17-18-րդ դարերում և վերականգնվել 19-րդ դարում մեծագույն հայ երաժիշտ, ազգագրագետ Կոմիտասի կողմից: Ցավոք, 1915 թ.-ին թուրքերի կողմից իրականացված Հայերի ցեղասպանությունից հետո Կոմիտասի ձեռագրերի մի մասը կորսվեց: Դրանց մեջ կային Խազերի մասին աշխատություններ ու էլի՝ համաշխարհային երաժշտական ժառանգության համար բավականին թանկ նյութեր: Այժմ խազագիտությամբ զբաղվում է երաժշտագետ, Կոմիտասագետ ԱրթուրՇահնազարյանը,և հուսանք, որ մի օրմենք «Խազեր»-ի օգնությամբ կերգենք մեր երգերը:
Երգչախմբի երգացանկի հիմնական մասը կազմում են հենց Կոմիտասի բազմաձայնած Հայ գեղջուկ և եկեղեցական երգերը, դրանց թվում՝աշխատանքային, ծիսական, սիրային-քնարական, հայրենասիրական պարային և այլն:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին