Հայ եւ ադրբեջանցի երիտասարդները միասին «հիփ-հոփ» են պարել. ԱՄՆ դեսպանի ուղերձը
Հայ եւ ադրբեջանցի երիտասարդները միասին «հիփ-հոփ» պարելով հաղթահարում են պատնեշը: Այս մասին ասված է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն հեֆերնի տեսաուղերձում, որը նա տեղադրել է իր տեսաբլոգում:
Նա մասնավորապես գրել է.
«Այս ամառը հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների համար լարված էր, բայց մշակույթը միավորում է մարդկանց: Հուլիսի 30-ին հիփ-հոփ պարողները Հայաստանից, Ադրբեջանից ու Վրաստանից, հանդիպեցին Բաթումիում, «Սի թու սի» ակադեմիայի շրջանակներում: Լարվածությունը ԼՂ հարցի շուրջ չէր խանգարել այս պարողներին բարձրանալ բել եւ պարել:
Հանդիպումներին 1200 հանդիսատես կար: Ես հիփ-հոփ պարել չգիտեմ եւ չեմ կարող կրկնել այդ պարի շարժումներ, բայց «Սի թու սի»-ի մասնակիցները կարողացան հասնել մի բանի, որին չկարողացան հասնել իրենց պետությունները:
Ծրագրի ընթացքում ադրբեջանցի, հայ եւ վրացի երիտասարդները խոսեցին, շփվեցին եւ իրար հետ պարեցին: Հանդիսատեսը շատ հավանեց նրանց ելույթը: Այս համագործակցությունը հիշեցնում է մեզ, որ տարբեր երկրների ժողովուրդները կարող են միասին ապրել ու աշխատել: Այս երիտասարդ շնորհալի պարողները ցույց տվեցին, թե ինչպես երաժշտությունն ու պարը կարող են հարթել տարաձայնությունները ժողովուրդների միջեւ: Ուրախ են, որ ԱՄՆ-ը օգնեց հայ եւ ադրբեջանցի երիտասարդներին հաղթահարել պատնեշը հիփ-հոփի միջոցով: Հուսով եմ՝ սդա լավ օրինակ է հետագա հաշտեցման ճանապարհին:
Շնորհակալություն, մշակույթը սահմաններ չունի»:
Հայ եւ ադրբեջանցի երիտասարդները միասին «հիփ-հոփ» պարելով հաղթահարում են պատնեշը: Այս մասին ասված է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն հեֆերնի տեսաուղերձում, որը նա տեղադրել է իր տեսաբլոգում: Նա մասնավորապես գրել է.
«Այս ամառը հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների համար լարված էր, բայց մշակույթը միավորում է մարդկանց: Հուլիսի 30-ին հիփ-հոփ պարողները Հայաստանից, Ադրբեջանից ու Վրաստանից, հանդիպեցին Բաթումիում, «Սի թու սի» ակադեմիայի շրջանակներում: Լարվածությունը ԼՂ հարցի շուրջ չէր խանգարել այս պարողներին բարձրանալ բել եւ պարել:
Հանդիպումներին 1200 հանդիսատես կար: Ես հիփ-հոփ պարել չգիտեմ եւ չեմ կարող կրկնել այդ պարի շարժումներ, բայց «Սի թու սի»-ի մասնակիցները կարողացան հասնել մի բանի, որին չկարողացան հասնել իրենց պետությունները: Ծրագրի ընթացքում ադրբեջանցի, հայ եւ վրացի երիտասարդները խոսեցին, շփվեցին եւ իրար հետ պարեցին: Հանդիսատեսը շատ հավանեց նրանց ելույթը: Այս համագործակցությունը հիշեցնում է մեզ, որ տարբեր երկրների ժողովուրդները կարող են միասին ապրել ու աշխատել: Այս երիտասարդ շնորհալի պարողները ցույց տվեցին, թե ինչպես երաժշտությունն ու պարը կարող են հարթել տարաձայնությունները ժողովուրդների միջեւ: Ուրախ են, որ ԱՄՆ-ը օգնեց հայ եւ ադրբեջանցի երիտասարդներին հաղթահարել պատնեշը հիփ-հոփի միջոցով: Հուսով եմ՝ սդա լավ օրինակ է հետագա հաշտեցման ճանապարհին: Շնորհակալություն, մշակույթը սահմաններ չունի»: