▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի կողմից առաջարկվող փաթեթները ամենաթանկն են տարածաշրջանում․ զբոսավարի ահազանգը

«Պատերազմից, քովիդից հետո հազիվ ոտքի կանգնող զբոսաշրջության ոլորտը այս պահին բավական լուրջ դժվարությունների միջով է անցնում»,-ահազանգում է Զբոսաշրջության կոմիտեի նախկին աշխատակից, գիդ Սիրանուշ Փիլոյանը։

Նա մանրամասնում է.

«Վստահ եմ բոլոր ոլորտները ունեն դժվարություններ, բայց դե իմ թեման տուրիզմն է։

Ուզում եմ սա կարդան բոլոր նրանք, ովքեր որոշումներ են կայացնում, բայց տեղյակ չեն, թե ինչ է կատարվում ոլորտում։

Ես արդեն 2 ամիս է Հայաստանում շրջում եմ որպես անհատ ճամփորդ, ամրագրումներ անում նաև բուքինգով' տեսնելու համար, թե ինչերի միջով է անցնում անկախ ճամփորդը, եթե չունի կապեր ու չի ճամփորդում տուր օպերատորի միջոցով։
Ասեմ ընկերներ, ՏԽՈՒՐ ՊԱՏԿԵՐ Է։ Հայաստանը պատրաստ չէ անկախ ճամփորդներ ընդունելու։
Բայց հիմա դրա մասին չեմ խոսելու։

Հարգելի կառավարություն,
Հայաստանում զբոսաշրջության զարգացումը ուղիղ կապ ունի մեր կողմից առաջարկվող փաթեթների գների հետ։ Պետք է հիասթափեցնեմ, բայց ասեմ, որ դա մենք գիտենք'ինչ պուպուշ երկիր է Հայաստանը, իսկ դրսում մարդիկ չեն լսել մեր երկրի մասին, չկա այնպիսի մարքեթինգային արշավներ, որ ամեն երկրորդը լսած լինի մեր երկրի մասին ու անկախ գումարի քանակից ասի' դե գոնե մի անգամ արժի գնալ Հռոմից 29 տարով մեծ ԷՆ քաղաքը:

Ձեզ մի քիչ անհանգստացնեմ, ասելով, որ Հայաստանի կողմից առաջարկվող փաթեթները ամենաթանկն են տարածաշրջանում ու հաճախ հանվում են տուրերից կամ կրճատվում են օրերը 
գնի պատճառով։

Շուտով միգուցե թվերի աճ նկատենք այցելուների, բայց եկեք անկեղծ լինենք ո՞ւմ ենք հաշվում որպես զբոսաշրջիկ, ո՞ւր են այդ զբոսաշրջիկները, ինչ-որ կախարդական հրաշքով մտնում են երկիր ու կորում։

Զբոսաշրջության համար պետք է ստեղծվեն մրցակցային պայմաններ տարածաշրջանում չկորելու համար։

Մենք չենք կարող թանկ փաթեթներ վաճառել, քանի որ Երևանից դուրս ոչ մի մարզ պատրաստ չէ մեծ ծավալներով զբոսաշրջիկ սպասարկելու ու բարձրակարգ։

Մեր մասին մեր ունեցած կարծիքը ու իրականությունը շատ տարբեր են ցավոք։
Դոլարի փոխարժեքը, չարդարացված թանկ գները, ծառայություններ մատուցողների չարդարացված գնաճը ու նման լիքը հարցեր բարդացնում են աշխատանքը։

Ու այս ամենն էլ չհաշված ամեն ինչ թողնենք ու հայտարարգրենք, թե ինչի ռեստորանում սնվելուց հետո որոշեցինք հաշիվը կիսվել ու 4356 դրամ որոշեցի փոխանցել ընկերուհուս»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին