▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ֆրեսկոն» ամփոփում է արդյունքները. մրցանակակիր ֆիլմերի անուններն արդեն հայտնի են

«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնը մոտենում է ավարտին: Հունիսի 21-ին մեկնարկած փառատոնն արդեն ցուցադրել է մրցութային բոլոր 21 ֆիլմերը, իսկ ժյուրին ընտրել է դրանցից լավագույնները: Յոթ անվանակարգերում հաղթած ֆիլմերի ցանկն հրապարակվեց այսօր՝ փառատոնի պաշտոնական փակման արարողության ընթացքում:

Հաղթողներին ընտրել է 7 անդամներից բաղկացած միջազգային ժյուրին (Կատյա Մալատեստա, Անտուան Ագուջյան, Արմեն Խաչատրյան, Տեր Եսայի քհն. Արթենյան, Արամ Սուքիասյան, Հայր Հովհաննես (Ջովաննի Գուայտա), Գորան Ռադովանովիչ):

Հաղթողների անունները հայտնելու առաքելությունն այսօր փառատոնի ժյուրիի անդամ Ջովաննի Գույտայինն էր: Խոսելով փառատոնի մասին՝ նա կարևորեց հատկապես այն, որ «Ֆրեսկոն» շեշտը դրել է հոգևոր արժեքների ու դրանց կարևորության մասին ուղերձ ունեցող ֆիլմերի վրա. «Այսօր կինոարտադրությունը ֆիլմ ստեղծելիս հաճախ անում է ամեն ինչ, որպեսզի այն «վաճառվի»: Ուրախ եմ, որ «Ֆրեսկո»-ն կարողացել է հավաքել ու հանրությանը ներկայացնել այնպիսի ժապավեններ, որոնք կոմերցիոնից բացի և դրանից առաջ, նախ հոգևոր արժեքների մասին բարձարաձայնելու խնդիր են դրել իրենց առջև»,- նշեց Հայր Հովահաննեսը՝ նշելով, որ փառատոնի մեկնարկը խոստումնալից է և հույս հայտնեց, որ այն կլինի շարունակական:

Քանի որ փառատոնի ֆիլմերի մրցութային  ծրագիրն ուղղված էր համամարդկային արժեքների մասին բարձրաձայնելուն, ուստի ժյուրիի անդամները նախ և առաջ հաշվի են առել ֆիլմի հիմնական ուղերձը: Հենց մարդկության համար կարևոր ուղերձների անուններով էլ փառատոնի կազամերպիչները ներկայացրել են անվանակարգերը՝ «Լավագույն ուղերձ. «Սեր»», «Լավագույն ուղերձ. «Խաղաղություն»» և այլն: Առանձին անվանակարգում ներկայացված էր նաև փառատոնի ուղերձ-կարգախոսը՝ «Վնասվածը վերականգնելու կարիք կա»:

Իսկ հաղթող ֆիլմերի հեղինակների համար նախատեսված մրցանակ-արձանիկները պատրաստել են Խարբերդի մասնագիտացված մանկատան սաները՝ իրենց վարպետի ղեկավարությամբ: «Ձկները պատրաստելն այնքան էլ հեշտ չէր, բայց մենք այնքան ոգևրորված էինք, որ հենց մենք ենք պատրաստելու փառատոնի մրցանակները, որ դժվարությունները չէինք նկատում»,- մրցակները պատրաստելու ընթացքն է հիշում արձանիկների հեղինակներից մեկը՝ Համլետ Արզումանյանը:

 

Ստորև ներկայացնում ենք փառատոնի անվանակարգերում լավագույնը ճանաչված ֆիլմերը՝

 

  1. 1.    Լավագույն ուղերձ. «Սեր» - «ՄԳԱ», Ռուսաստան, 2014 թ., Վիկտոր Գուրով 
  2. 2.    Լավագույն ուղերձ. «Խաղաղություն»  - «Երկրորդ շնչառություն», Ռուսաստան,  2012 թ., Սերգեյ Ցիս 
  3. Լավագույն ուղերձ. «Քաջություն» - «Մուհամեդն ու ձկնորսը», Իտալիա, 2012 թ., Մարկո Լեոպարդի
  4. 4.    Լավագույն ուղերձ. «Երկխոսություն» - «Ընդունելություն»  ԱՄՆ,  2011 թ., Հարի Կակատսակիս
  5. Լավագույն ուղերձ. «Հանդուրժողականություն» - «Սև ու սպիտակ», Իրան, 2014 թ.,  Ջալալ Փանահի
  6. 6.    Լավագույն ուղերձ. «Մարդասիրություն» - «Աստծո պարգև», Ռուսաստան, 2013 թ., Սոֆյա Գեվեյլեր
  7. «Վնասվածը վերականգնելու կարիք կա» - «Խավարում», Հայաստան, 2013 թ., Արա Երնջակյան

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին