▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երևանի օդանավակայանում ռուսերենն է փոխարինում հայերենին». Նարինե Մկրտչյան

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բրյուսելի օդանավակայանում գրանցման, անվտանգության կամ անձնագրային ստուգման ժամանակ ուղևորին հարցնում են, թե ինչ լեզվով է վերջինս հաղորդակցվում՝ ֆրանսերե՞ն, անգլերե՞ն, թե՞ ֆլամանդերեն, նոր միայն հաղորդակցվում են ուղևորի նախընտրած լեզվով։
Հայաստանի օդանավակայանում աշխատակիցները, հատկապես անվտանգության և անձնագրային ստուգման հատվածում, տևական ժամանակ է՝ միանգամից սկսում են ռուսերենով և ռուսերենով էլ կավարտեն, եթե դու նրանցից չպահանջես հետդ հայերեն խոսեն, չհիշեցնես, որ Հայաստանում պետական լեզուն հայերենն է, և դու էլ հայ ես։
Ողջ աշխարհում ներգաղթյալներն են հարմարվում տվյալ երկրին, Հայաստանում հայերն են հարմարվում ներգաղթյալներին։ Ա՛յ քեզ ստրկական հոգեբանություն և տարրական տրամանաբանության և արժանապատվության բացակայություն։
Երևանի օդանավակայանում օտար լեզուն, տվյալ դեպքում՝ ռուսերենն է փոխարինում հայերենին»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին