ԱԺ-ում քննարկվում է ՀՀ նախագահի առաջարկած «ՀՀ և միջազգային զարգացման ընկերակցության միջև ստորագրված կրթության բարելավման ծրագրի ֆինանսավորման համաձայնագիրը վավերացնելու մասին» հարցը:
«Վատ վարկ և վարկի վատ մենկնաբանություն չկա: Բոլոր վարկերն էլ լավն են: Բոլոր վարկերի նպատակներն էլ գեղեցիկ են: Չես կարող երբեք ասել կրթության, բնապահպանության և այլ ոլորտների համար վերցված վարկերը սխալ են: Գրավիչ են: Բայց դրանք ունեն խոցելի հատկություն: Վարկ վերցնողը չի փակում այն և եթե վեցրել ես x վարկ, ապա վճարում ես, կամ վճարում են x+y գումար: Սա է վարկ վերցնելու դժվար կողմը»,- իր ելույթում նշեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը, ապա հավելեց.
«Բոլոր երկրները վարկեր վերցնում են՝ պատասխանատվության կամ անպատասխանատվության սեփական չափով: Եվ կան նաև միջազգային նորմեր, երբ վարկերն անցում են ռիսկայնության, թույլատրելիության սահմանը: Եվ մենք մոտեցել ենք այդ սահմանին: Սա է, որ անհնագստացնում է, թե չէ… կրթության համար վերցրած վարկը շատ սիրուն է: Վարկերի ընդհանուր վիճակը շատ տխուր է: 2008 թվականին հայաստանի պարտքը կազմում էր 1.5 միլիարդ դոլար: 5 տարվա ընթացքում Հայաստանի արտաքին պարտքը դարձել է 4.5 միլիարդ դոլար: 3 անգամ մեծացել է»: