▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խանութներում թերի և վտանգավոր հավեր են հայտնվել

«Սպառողների ասոցիացիայի» նախագահ Արմեն Պողոսյանն ահազանգում է խանութներում առկա թերի հավերի մասին: Asekose.am-ի հետ զրույցում Արմեն Պողոսյանն ասել է, որ նորույթն իրեն ներկայացրել են սպառողները, որոնք հավի ճտերին գնել են «Երեւան սիթիի» կետերից մեկում:

«Հենց հիմա այդ հավերից մեկն իմ տան սառնարանում է: Դրա գույնը կապույտի է նման, վրան փետուրներ  կան և մասնագետներն ինձ ասել են, որ դա արդեն կասկածելի է և այդպիսի հավը չի կարող առողջ լինել»,-ասաց պարոն Պողոսյանը ու նաև տեղեկացրեց, որ հավի նմուշն այս պահին գտնվում է սննդի անվտանգության պետական տեսչությունում և համապատասխան փորձաքննություն է անցնում:

Պարոն Պողոսյանի խոսքով` մթերքի օրինականության կասկածներն ուժեղացել են, երբ պարզվել է, որ երկու արտադրողները, որոնց դեմ բողոքել են Միությունում, չկան Հայաստանի սննդամթերքի անվտանգության պետական ծառայության գրանցամատյանում, իսկ այնտեղ գրանցում են երկրում սննդամթերքի բոլոր ձեռնարկություններն անխտիր:

«Օրինակներից մեկն է դարձել «Օշական» ճուտը «Շիրար» ՍՊԸ-ից, ընդ որում, որ մեր տվյալների համաձայն, ընկերությունը հայտարարել է իր գործունեությունը դադարեցնելու մասին: Երկրորդ օրինակում ամբողջական ռեկվիզիտներ նշված չեն ՝ միայն «Տերո» անվանումը: Սա ապրանքանիշ է, թե արտադրող, ոչ ոք տեղյակ չէ: Պիտանելիության ժամկետն անցել է: Միակ կապը հեռախոսահամարն է: Նման անփութություն, որպես կանոն, պատահական չի լինում. նշանակում է, որ արտադրողը «ստվերում է»,-նշում է Պողոսյանը:

ԳՕՍՏ-ի համաձայն՝ բրոյլերի ճտերը պետք է նվազագույնը 600-640 գրամ քաշ ունենան, հավի ճտերը՝ 500-550 գրամ: Այս դեպքում երեք ճտի փաթեթը 600-ից քիչ ավել քաշ ուներ, թեեւ նշված էր, որ բրոյլերներ են: Զարգացած չէ թռչունի կրծքամիսը, չկա ենթամաշկային ճարպ, դուրս են ցցված ոսկորները:

«Վերջապես, արտադրողը հավի մեջ ներքին օրգաններ է թողել: Վատ են մշակել, թե դիտավորյալ են թողել, դա հայտնի չէ»,-եզրափակեց «Սպառողների ասոցիացիայի» նախագահը:

Հեղինակ՝ Անի Միրաքյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին