Բոլոր լուսանկարներն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում
Ակտիվիստ Հրանտ Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տարածել Բաքվում տեղի ունեցած Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության՝ շինծու գործերով դատավարությունից, ու գրել հետևյալը․ «Հայի պատիվը նիկոլը հասցրեց Բաքվի դատարան»։ *** ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Եղիազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանը կադրեր է հրապարակել մեր գերիների նկատմամբ շինծու դատական նիստից։ Ակնհայտ է, որ բոլորը տառապած, հալածված և հյուծված տեսք ունեն։ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը լուսանկար է տարածել իր էջում՝ կից գրառմամբ․ «Դավաճան նիկոլն է այս հայերին ուղարկել բաքու տանջամահության, իսկ մեզ այստեղ՝ նվաստացման»։ |
***
Վերլուծաբան, հասարակական-քաղաքական գործիչ Արշակ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ամենավատ երազում անգամ չէի կարող պատկերացնել, որ մի օր նման կադրեր կտեսնեմ։ |
***
Բաքվում այսօր տեղի է ունեցել Արցախի նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված շինծու քրգործերով դատավարությունը։ Ադրբեջանական ԱՊԱ-ն կադրեր է հրապարակել նիստից, որտեղ երևում են հայ գերիները՝ հյուծված, հալածված տեսքով։