▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

15-ամյա տղան բռնություն է կիրառել 15-ամյա աղջկա նկատմամբ

Հունվարի 15-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Լոռու մարզի բնակիչ 15-ամյա տղան 2024 թվականի սեպտեմբեր ամսին սեռական հարաբերություն է ունեցել Լոռու մարզի բնակիչ 15-ամյա աղջկա հետ՝ վերջինիս կամքին հակառակ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարզի քրեական ոստիկանները՝ վարչության պետ Խորեն Բարխոյանի գլխավորությամբ հունվարի 15-ին պարզել են դեպքի որոշ հանգամանքներ։

Ըստ այդ տեղեկությունների՝ 2024թ. սեպտեմբեր ամսին երեկոյան հեռախոսով պայմանավորվել և բնակավայրերից մեկում կիսաքանդ շինությունում այդ տղան հանդիպել է իր ծանոթ աղջկա հետ, ով իրեն սեռական հարաբերություն ունենալու առաջարկ է արել, սակայն վերջինս մերժել է, որից հետո տղան իր կամքին հակառակ իջեցրել է իր տաբատը և իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել: Այդ ընթացքում աղջիկը մի քանի անգամ ապտակել է տղային որպեսզի իրեն բաց թողնի, սակայն վերջինս բաց չի թողել:

Ոստիկանների կողմից ձեռնարկվում են օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ տղային հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին