▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բավական է մուկն ու կատու խաղաք»․ Անահիտ Բախշյան

Հասարակական, քաղաքական գործիչ Անահիտ Բախշյանի գրառումը. «Ա՛յ ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ, քո տիրապետության տակ գտնվող հոկտեմբերի 27-ի պետական ահաբեկչության պատվիրատուների, կազմակերպիչների մասին վերաբացված գործով այսքան նյութեր է տալիս Տարոն Սահակյանը, իսկ դու չես տեսնո՞ւմ, չես լսո՞ւմ, գրողը տանի: Ես, որպես այս գործով տուժողի իրավահաջորդ, պահանջում եմ հանդիպում, որին անպայման ներկա լինի Տարոն Սահակյանը:
ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյան, Տարոն Սահակյանի հետ հանդիպում ենք պահանջում։ Լսեք Տարոն Սահակյանին, որ տեսնենք իր ասածների մեջ ինչն է ճիշտ, ինչը սխալ։ Բավական է մուկն ու կատու խաղաք։
Նշենք, որ ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սահակյանը իր ֆեյսբուքյան էջում փաստաթղթեր է հրապարակել՝ գրելով․ ««Հարությունյաններ» հանցավոր կլանի «դրածո»՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին հրապարակավ հորդորում և զգուշացնում եմ ակնկալիքներ չունենալու՝ որ միայն «վերտալյոտ և դրոն» հատուկ օպերացիաներից, այլ, ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի և ընտանիքի անդամների հետ անձնական և գործնական կապերի մեջ գտնվող անձանց և հանցավոր խմբավորումների՝ «փող քերող»-ների, և իմ միջև հակասություններ սադրելուց։
«Դրածո»-ին հուշեմ․ որ, ակնկալիք կարող է ունենալ՝ ՀՀ նախկին դատախազ Արթուր Դավթյանի «քերած փողերից»՝ հոկտեմբերի 27-ի ահաբեկչության պատվիրատուների, կազմակերպիչների և հանցակիցների քրեական գործով՝ թիվ 622071991 քրեական գործով, իմ հարցաքննության քաղաքական պատվերի մասով»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին