▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արմավիրի մարզում, եթե փողոցային շներին օթևան տաս, քեզ կարող են ուղարկել հոգեբուժարան»

ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը տեսանյութ է ներկայացրել տելեգրամյան ալիքում ու գրել է․ «Արմավիրի մարզում, եթե փողոցային շներին կերակրես կամ օթևան տաս, քեզ կարող են ոչ թե որպես բարի մարդու ընկալել, այլ՝ ոստիկանություն կանչել ու ուղարկել հոգեբուժարան։ Ի՞նչ ասես, մարդասիրությունն այստեղ վտանգավոր զբաղմունք է դարձել։
Հիշեցնենք, որ փողոցային շների խնդիրները լուծելը քաղաքապետարանի ուղիղ պարտականությունն է։ Բայց, ինչպես պարզվում է, նրանք նախընտրում են բյուջեն «լափել»՝ մոռանալով քաղաքի խնդիրների ու բնակիչների մասին»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին