▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բայց Բագարատը վատ էր վարում գործերը...Փաշինյանի գրառումը

Փաշինյանը «Հայոց պատմություն» գրքից մեջբերումներ է արել․

«1064 թվականին սելջուկների կողմից Բյուզանդիայի կառավարման ներքո գտնվող Անի քաղաքի գրավման, ինչպես նաեւ էժան եւ ձրի աշխատող պաշտոնյաների մասին.

«Կայսրությունից Անին զրկողը, գրում է Ատտալիատեսը,- Մոնոմախ կայսրի կծծիությունն էր: Անիի կառավարիչը ռոճիկ էր ստանում, բայց կայսերը ներկայացավ Բագարատ անունով ոմն հայ եւ նրան ասաց, թե կառավարիչի պաշտոնն առանց վարձի կարող է վարել եւ ավելի լավ պահպանել քաղաքն ու նրա շրջակայքը: Կայսրը նրան ընդառաջեց, նշանակեց դուքս եւ ընձեռեց կառավարչի պաշտոնը: Բայց Բագարատը վատ էր վարում գործերը, նա միջնաբերդը հացով չապահովեց, պատերազմական կամ քաղաքական ոչ մի հարց հաստատ չլուծեց եւ հոյակապ քաղաքը գցեց մեծ վտանգների մեջ, քանզի ի վերա ամենայնի, այս «անվարձ զորավարը» պետությանն օգուտ տալու համար կայազորն էլ էր ցրել եւ խոստացել քաղաքն առանց կայազորի պաշտպանել»:

Հայոց պատմություն, հատոր II, գիրք երկրորդ, էջ 188-189

Ակադեմիական հրատարակություն, Երեւան, 2014»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին