▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եթե Մինսկի խումբը լուծարվի, բոլորս կդառնանք հանցագործ»․ Արամ Սարգսյան

«Որևէ «Խաղաղության պայմանագիր» չի կարող նշանակել, որ պետք է հրաժարվել ԵԱՀԿ Մինսկի խմբից»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Միասին» հասարակական-քաղաքական շարժման անդամ, Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը՝ նշելով, «Եթե Մինսկի խումբը լուծարվի, բոլորս կդառնանք հանցագործ»։
Նշենք, որ «Միասին» շարժումը ակցիա է իրականցնում կառավարության շենքի դիմաց, նրանք պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանից դիմել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին՝ հայ ռազմաքաղաքական գերիների նկատմամբ Բաքվում սկսվող դատավարությունը չեղարկելու և նրանց ազատ արձակելու պահանջով։

«Ալիևը Լեռնային Ղարաբաղի առաջնորդներին անվանում է «ահաբեկիչներ»։ Ստացվում է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները բանակցել են ահաբեկիչների հետ։ Եթե այդպես է, ուրեմն ահաբեկիչ է եղել նաև Հեյդար Ալիևը, ով 1994 թվականին Բիշքեկյան հրադադարը ստորագրեց «ահաբեկիչների» հետ», - ասաց Արամ Սարգսյանը։

***

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը կառավարության շենքի դիմաց ընթացող բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Մինսկի խմբի լուծարմանը՝ այն որակելով որպես Հայաստանի գոյության հիմքը․ «Եթե չլինի Մինսկի խումբ, ուրեմն Ղարաբաղի բոլոր ղեկավարները հանցագործներ են, ուրեմն Ղարաբաղը միշտ եղել է Ադրբեջան և ապա ի՞նչ էին անում հայերը Ադրբեջանում՝ զենքով։ Եթե չլինի Մինսկի խումբ, նշանակում է մենք 100 մլրդ դոլար փող ենք պարտք Ադրբեջանին»,- ասաց Բագրատյանը՝ նշելով, որ ՀՀ իշխանության արածը դավաճանություն էլ չէ, քանի որ նրանք Ադրբեջանի կառավարության մասնաճյուղն են։
«Եկել ենք պահանջագիր հանձնենք, որ եթե այս մարդը, որը իրեն ներկայացնում է իբրև Հանրապետության վարչապետ, նամակ գրի Ալիևին, ասի՝ ախպեր ջան, ես Մինսկի խմբից չեմ հրաժարվում»,- ասաց Բագրատյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին