▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վերաքննիչ դատարանը չարդարացրեց լրագ­րողների նկատմամբ բռնություն գործադրած փոխգնդապետին. «Ժողովուրդ»

«ՀՀ վերաքննիչ դատարանը չարդարացրեց ՀՀ ոստիկանության զորքերի N զորա­մասի հրթիռահրետանային սպառազինու­թյան ծառայության պետ, փոխգնդապետ Դավիթ Փերիխանյանին: Ինչպես հայտնի է՝ 2015թ. էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիաների ժամանակ լրագ­րողների նկատմամբ բռնություն գործադրելու համար փոխգնդապետ Դավիթ Փերիխանյանը տուգանվել էր 600.000 հա­զար դրամով, սակայն ավելի ուշ գործով տուժողը դիմել էր ՀՀ վերաքննիչ դատա­րան՝ պահանջելով արդարացնել փոխգն­դապետին: Հունիսի 13-ին ՀՀ վերաքննիչ դատարանը մերժեց տուժող կողմի բողո­քը, և փոխգնդապետը չարդարացվեց:

 

Բայց Փերիխանյանի գործը այսքանով չի ավարտվել, և հիմա էլ նա դիմում է ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարան:

 

Մինչ այդ նկատենք, որ օրերս լրացավ Սարի թաղում լրագրողների նկատմամբ իրականացված ոստիկանական բռնու­թյունների մեկ տարին, ու չնայած հարուց­ված քրեական գործին, այդպես էլ որևէ ոստիկան ամբաստանյալի աթոռին չի հայտնվել: Խայտառակություն»,-գրում է թերթը:          

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին