Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, Բաքվում մեկնարկած դատավարության ժամանակ Արայիկ Հարությունյանը խոսք ա խնդրել, ներողություն է խնդրել ադրբեջանցիներից Գյանջայի հրթիռակոծության համար, հայտարարելով որ ինքը չի տվել դրա հրամանը, ինքը ոչ դրա իրավունքն ա ունեցել, ոչ էլ համապատասխան լիազորություններ, ինքը ընդամենը տարածել է հայտարարություն, ինչի համար զղջում է։ Ինչ ա սա նշանակում։ Այն որ ադրբեջանցիները Նիկոլին հասկացնում են, որ եթե ինքը հլու հնազանդ չշարունակի կատարել իրենց բոլոր պահանջները, ապա կհայտնվի Բաքվում, Արայիկ Հարությունյանի կողքը, ու կպատմի թե ով ու ոնց ա տրվել Գյանջայի հրթիռակոծության հրամանը...»: