Երեկ «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր «Համահայկական միասնական խորհուրդ» նոր ուժի ստեղծման գործընթացի մեկնարկի մասին՝ հրապարակելով իր լուսանկարը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի և Ալբերտ Բազեյանի հետ։ Այս առիթով պարզաբանում է տվել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը․ «Ես որևէ մեկին չեմ միացել, խորհուրդն է ինձ միացել։ Ինձ դիմել են, խնդրել են լինել իրենց հոգևոր պատասխանատուն, հոգևոր խորհրդատուն, ես էլ ասել եմ՝ խնդրեմ, սիրով։ Այդքան բան։ Ես որևիցե խորհրդի կազմում չկամ, չեմ կարող լինել։ Ի բնե իմ հանգամանքից և ծառայությունից ելնելով որևէ խորհրդի կազմում լինել չեմ կարող, բայց նմանատիպ բազմաթիվ խորհուրդներ կարող եմ օգնել, օժանդակել իմ հոգևոր խոսքով, հոգևոր խորհրդատվությամբ»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ ընդգծելով. «Ես որևէ մեկին չեմ միացել, ընդհակառակը՝ իրենք են ինձ միացել։ Իրենք ասել են, որ կիսում են իմ համոզումները, իմ ելույթները լսում են, համաձայն են իմ ասածների հետ, խնդրում են իմ՝ աջակցություն չասեմ, սատարում էլ չասեմ, խնդրում են իմ հոգևոր օժանդակությունը, հոգևոր խորհրդատվությունը։ Ես էլ ասել եմ՝ սիրով, եթե կարող եմ օգտակար լինել, կլինեմ։ Այդ Ազգ-Բանակ-Եկեղեցի կոնցեպտի իրականացման մեջ պատրաստ եմ օգտակար լինել, բայց որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ»։ Ինչ վերաբերում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման՝ ընդհատակ անցնելուն, հարցին՝ ի վերջո, հնարավոր է, որ հոգևոր առաջնորդությամբ կամ հոգևոր խորհրդատվությամբ հնարավոր կլինի հանրությանը սթափեցնել՝ Միքայել Սրբազանը պատասխանել է․ «Չգիտեմ՝ հնարավոր կլինի, թե ոչ, բայց փորձում ենք։ Մարդիկ ուզում են ինչ-որ բան արած լինել, մենք չենք խանգարում, փորձում ենք օգտակար լինել։ Այդքան բան։ Չեմ կարող ասել՝ կհաջողվի, թե՝ ոչ։ Չի կարելի միանշանակ ենթադրել, որ հաջողություն կլինի»։ |
***
Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի գրառումը․ «Ստացվեց, որ երբ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ասում էր՝ ոչինչ չի ստացվի Բագրատ սրբազանի մոտ, նրանից ա, որ նախկին նախագահի ստվերն է երևում, դրա համար ժողովուրդը չի վստահում: Նախագահն էլ գիտի դրա մասին, բայց, չգիտես ինչի, չի հայտարարում, որ ո՛չ ինքը, ո՛չ իր ընտանիքից որևէ մեկը (նկատի ուներ Լևոնին), այլևս երբեք չպիտի զբաղվեն քաղաքականությամբ: |
***
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր․ ««Համահայկական ճակատ» շարժումը հայտարարում է «Համահայկական միասնության խորհրդի» ստեղծման գործընթացի մեկնարկի մասին։ Մենք հաստատակամ և հետևողականորեն պաշտպանելու ենք մեր պետության ազգային շահերն ու անվտանգությունը: Զինվորականների, հոգևորականների և Հայաստանի ճակատագրով մտահոգ ցանկացած հայի միաբանությունը դարձնելու է մեզ ավելի հզոր և պատրաստ ամեն գնով և Մենք գալիս ենք, որովհետև Հայաստանը պետք է վերականգնի իր երբեմնի հեղինակությունը, Եվ այսպես՝ «Համահայկական միասնության խորհուրդ»-ը հիմնվում է Ազգ-Բանակ-Եկեղեցի եռամիասնության վրա, և այս միասնությունը ազդարարելու է՝ մեր պետությունը պարտվողական դիրքից նորից վեր հանելու մեկնարկը։ |