ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը լուսանկար է հրապարակել տելեգրամյան ալիքում ու նշել է․ «Հատուկ հիմարների համար՝ կարդացեք, թե ի՞նչ է ասել այս մարզիկը Արման Ծառուկյանի մասին՝ 28.12.2024-ին»։
Նշենք, որ խառը մենամարտերի թեթև քաշային կարգի բրազիլացի մարտիկ Ռենատո Մոյկանոն դեռ անցած տարվա դեկտեմբերի 28-ին էր հայտարարել, որ ինքն է UFC 311-ում հանդիպելու թեթև քաշային կարգում UFC-ի դասակարգման գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի հետ՝ Արման Ծառուկյանի փոխարեն, քանի որ համոզված է, որ հայ մարզիկը դուրս կգա մրցաշարից:
«Ես գիտեմ, թե ինչ ուղիներ կարելի է գտնել Մախաչովի մոտ, գիտեմ, թե ինչպես է նա վարվելու մենամարտի ժամանակ։ Մախաչովի նկատմամբ իմ հաղթանակը միայն ժամանակի հարց է. Ես գիտեմ, որ իմ շրջապատում բոլորն ինձ չեն հավատում, բայց ես ոչ մեկին չեմ ջղայնացնում։ Հունվարի 19-ին իմ մրցակիցը Դարիուշը չի լինի. ես կպայքարեմ գոտու համար, որովհետև Ծառուկյանը դուրս կգա մրցապայքարից. Մենք նույն քարտի վրա ենք ինչ-որ պատճառով, և ես պատրաստ եմ»: — ասել է Մոյկանոն YouTube-ի Show Me The Money ալիքում։
35-ամյա Մոյկանոն թեթևքաշային կարգում չեմպիոնի հավակնորդներից այժմ ամենաշատ անընդմեջ հաղթանակ (4) տարած մարտիկն է, այդ պատճառով նա է փոխարինելու Ծառուկյանին։ Բրազիլացին օկտագոնում 26 մենակարտից 20-ն ավարտել է հաղթանակով, գրանցել 1 ոչ-ոքի, կրել 5 պարտություն։
Ավելի վաղ Արման Ծառուկյանի եղբայրը` Արթուր Ծառուկյանն էր սոցցանցերում հայտնել, որ հայ մարտիկը վանսվածք է ստացել և չի մասնակցելու Մախաչևի դեմ մենամարտին։
Թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Ծառուկյանը գործող չեմպիոն Մախաչևի դեմ պետք է մենամարտեր UFC-311 մրցաշարում հունվարի 19-ին Լոս Անջելեսում։