▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Որոնվում է․ տանից դուրս է եկել ու այլևս չի վերադարձել»

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Որոնվում է․ տանից դուրս է եկել ու այլևս չի վերադարձել։ Չմոռանանք դավաճանների գոյության մասին։
2022 թվականի հունվարի 18-ին նրա մասնակցությամբ վերջին լուսանկարն ու տեսանյութը հրապարակվել է Արաբական Միացյալ Էմիրություններից, որտեղ նա ելույթ է ունեցել մասնավոր ընկերության կողմից կազմակերպված, սակայն հայ ժողովրդի ճակատագիրը որոշող «Աբու Դաբի կայունության շաբաթ» ֆորումի շրջանակներում անցկացվող «Երիտասարդությունը հանուն կայունության» («Youth4Sustainability») համաժողովում։
Համաժողովի ավարտից անմիջապես հետո նրա առողջությունը «կտրուկ վատթարացել է»։ Այդ օրը նախագահի աշխատակազմը հայտարարություն տարածեց, որ Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի ավարտից հետո, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է կարճատև արձակուրդ՝ բժշկական անհրաժեշտ հետազոտություն անցնելու նպատակով: Այդ օրվանից նա այլևս ոչ միայն չի վերադարձել, այլև նրա մասնակցությամբ չի հրապարակվել ոչ մի լուսանկար կամ տեսանյութ։
Երրորդ երկրով փաստացի երկրից փախուստի դիմած Արմեն Սարգսյանը, 2022 թվականի հունվարի 24-ին՝ կիրակի օրը, անհայտ վայրից չստորագրված, առանց համարի ու ամսաթվի մի թղթի կտոր է ուղարկել Ազգային ժողով՝ հայտարարելով իր հրաժարականի մասին։
Արմեն Սարգսյանն իրականում փախել է Հայաստանից՝ Նիկոլ Փաշինյանի հետ բազում հանցանքներ գործելուց հետո, պատասխանատվությունից խուսափելու նպատակով։
Գտնողին խնդրում ենք տեղեկացնել ոստիկանության մոտակա բաժնին»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին