▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիայում հայերեն են սովորում

 

Թուրքիայի Կայսերի քաղաքի Էրջիյես համալասրանի հայոց լեզվի և գրականության ամբիոնն այս տարի առաջին շրջանավարտներն է տալու: Հիմնադրման հենց առաջին տարում՝ 2010թ.-ին,  այս բաժին ընդունվել էր  6 ուսանող, իսկ այժմ հետաքրքրությունը գնալով աճում է: Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը: Էրջիյես համալասարանի արևելյան լեզուների ամբիոնի ղեկավար, դոցենտ  Գյոքսել Թյուքյոզը կարծում է, որ հայոց լեզվի և գրականության բաժնի բացումը ռազմավարական քայլ է, չնայած այդ հարցում բավականին ուշացել են:
«1984 թվականին Էրզրումի Աթաթուրքի անվան համալսարանում  հայկական թեմայով  համագումար էր անցկացվել: Եթե այդ համագումարից հետո հայոց լեզվի բաժին բացվեր, ապա այժմ հսկայական աշխատանք արված կլիներ»,- հայտնում է Թյուքյոզը՝ ընդգծելով, որ հայոց պատմությանը վերաբերող շատ մեծ քանակությամբ աղբյուրներ կան, սակայն լեզվի չիմացության պատճառով դրանք հնարավոր չէ  ուսումնասիրել: Ըստ թուրք գիտնականի՝ ապատեղեկատվությունները, թյուրըմբռնումները որոշ չափով նաև հայերեն տիրապետող կադրերի սակավությունից է բխում:
Թյուքյոզը, նշելով, որ պետք է իմանալ այն երկրների լեզուները, որոնց հետ կան քաղաքական խնդիրներ, համոզմունք է հայտնել, որ հայոց լեզվի և գրականության բաժնի շրջանավարտները աշխատանք գտնելու հարցում դժվարություններ չեն ունենա:
Նա որպես հավանական աշխատանքային վայր նշել է թուրքական պատմագիտական ընկերությունը, որի ղեկավար Մեթին Հյուլագյուի ղեկավարությամբ էլ բացվել է բաժինը, և  Թուրքիայի արտգործնախարարությունը, որոնք հայերենին տիրապետող կադրերի պահանջարկ ունեն:
Ermenihaber.am

Թուրքիայի Կայսերի քաղաքի Էրջիյես համալասրանի հայոց լեզվի և գրականության ամբիոնն այս տարի առաջին շրջանավարտներն է տալու: Հիմնադրման հենց առաջին տարում՝ 2010թ.-ին,  այս բաժին ընդունվել էր  6 ուսանող, իսկ այժմ հետաքրքրությունը գնալով աճում է: Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը: Էրջիյես համալասարանի արևելյան լեզուների ամբիոնի ղեկավար, դոցենտ  Գյոքսել Թյուքյոզը կարծում է, որ հայոց լեզվի և գրականության բաժնի բացումը ռազմավարական քայլ է, չնայած այդ հարցում բավականին ուշացել են.գրում է ermenihaber-ը:

«1984 թվականին Էրզրումի Աթաթուրքի անվան համալսարանում  հայկական թեմայով  համագումար էր անցկացվել: Եթե այդ համագումարից հետո հայոց լեզվի բաժին բացվեր, ապա այժմ հսկայական աշխատանք արված կլիներ»,- հայտնում է Թյուքյոզը՝ ընդգծելով, որ հայոց պատմությանը վերաբերող շատ մեծ քանակությամբ աղբյուրներ կան, սակայն լեզվի չիմացության պատճառով դրանք հնարավոր չէ ուսումնասիրել: Ըստ թուրք գիտնականի՝ ապատեղեկատվությունները, թյուրըմբռնումները որոշ չափով նաև հայերեն տիրապետող կադրերի սակավությունից է բխում:

Թյուքյոզը, նշելով, որ պետք է իմանալ այն երկրների լեզուները, որոնց հետ կան քաղաքական խնդիրներ, համոզմունք է հայտնել, որ հայոց լեզվի և գրականության բաժնի շրջանավարտները աշխատանք գտնելու հարցում դժվարություններ չեն ունենա:Նա որպես հավանական աշխատանքային վայր նշել է թուրքական պատմագիտական ընկերությունը, որի ղեկավար Մեթին Հյուլագյուի ղեկավարությամբ էլ բացվել է բաժինը, և  Թուրքիայի արտգործնախարարությունը, որոնք հայերենին տիրապետող կադրերի պահանջարկ ունեն:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին