«Նախարարների 10 %-ն իր արածը չի անում, իսկ էդ մարդը դրսից հարց ա լուծում»․ Պետրոսյանը՝ Ղուկասյանի մասին՝ արցախցիների հավաքին
«12 նախարար կա, որ պետք է հետամուտ լինի արցախցիների խնդիրների լուծմանը, սակայն նրանցից տասը տոկոսն իր արածը չի անում, իսկ էդ մարդը դրսից հարց ա լուծում»,- Ասել է ԱԺ նախկին պատգամավոր, իրավաբան Գևորգ Պետրոսյանը՝ ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի մասին, ում հրավերով այսօր ավելի քան երեք հարյուր արցախցիներ հավաքվել են Մոսկովյան 33 հասցեում գտնվող սրահում։
Ավելի վաղ, նրանցից շատերը բողոքել էին Վարդան Ղուկասյանին ՝ նամակներով ու ուղիղ եթերի ընթացքում, որ իրենց ամիսներով չեն տրամադրել նախատեսված 50.000-ական դրամները, որոնք, ըստ կառավարության որոշման, պետք է հատկացվեին առաջնահերթ ծախսերի՝ բնակության եւ կոմունալ ծախսերի համար։
Վարդան Ղուկասյանն ու նրա անունից ներկաները՝ հավաքի մասնակիցներին վստահեցրել են,որ աջակցելու են արցախցիների խնդիրների բարձրաձայմանն ու նրանց հուզող հարցերի լուծմանը։
Հավելենք, որ Վարդան Ղուկասյանն իր եթերում օրերս նաև հայտարարել էր, որ Արցախի նախկին որոշ պաշտոնյաներ, փորձել են խանգարել ԴՕԿ կուսակցության հիմնադրի հրավիրած՝ արցախցիների հավաքին,սակայն այսօր ակնհայտ է դարձել, որ դա նրանց չի հաջողվել։