▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նիկո՛լ, հանցակի՛ց ես Արցախում կատարված ցեղասպանությանը»

Նիկո՛լ, հանցակի՛ց ես Արցախում կատարված ցեղասպանությանը. երիտասարդների ակցիան Դատախազության դիմաց

Դիտեք նաև՝

***

Բագրատ Սրբազանի կոչով Գլխավոր դատախազության դիմաց քաղաքացիներն ակցիա են իրականացնում․ «Մեր երկրում հանցագործությունների շղթան շարունակվելու է, քանի դեռ այն չենք կանխել ու գնահատական չենք տվել։ Այսօր երկու գործ ունենք հանձնելու դատախազություն՝ միևնույն ժամանակ պատկերացնելով, որ մեր երկրում ոչ մի ինստիտուտ չի գործում պետական շահից բխելով, այլ ծառայում է մեկ մարդու»,- իր ելույթում ասաց Բագրատ Սրբազանը․ «Այստեղ ենք գտնվում՝ պահանջելու Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցել ցեղասպանության, էթնիկ զտման հանցակցության համար։ Գործընթաց ենք սկսելու Արցախի մեր հայրենակիցների նկատմամբ ցեղասպանության գործիք հանդիսացած Ադրբեջանի նախագահի և նրա հանցակից ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցրածի հանդեպ»,- հավելեց Սրբազանը։

***

«Պահանջում ենք, որ Գլխավոր դատախազը ցած իջնի և բացատրություն ներկայացնի այս գործընթացների վերաբերյալ, որոնք իրենք իսկ սկսել են»,- դատախազության դիմաց ընթացող ակցիայի ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը՝ դատախազին 20 րոպե ժամանակ տալով։

«Մեր երկրորդ պահանջն է՝ քրեական գործ հարուցել Սահմանադրական դատարանի որոշման հետ կապված, համաձայն որի՝ ՀՀ Սահմանադրության անկախության հռչակագրի դրույթները ճանաչվեցին ոչ իրավական»,- դատախազության դիմաց ընթացող ակցիայի ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը։
Հիշեցնենք, որ նրանք երկու քրգործ հարուցելու պահանջով են դիմում Գլխավոր դատախազություն։ Առաջին պահանջը Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելն էր՝ «ցեղասպանության, էթնիկ զտման հանցակցության համար»։

Դիտեք նաև՝

«Հայաստանի իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենակիցների իրավունքները, որոնք գտնվում են Բաքվի բանտերում։ Մենք պահանջում ենք նրանց ազատել ու վերադարձնել Հայաստան»,- դատախազության դիմաց ընթացող ակցիայի ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը՝ հավելելով․ «ՀՀ-ն պարտավորություն է ստանձնել լինել Արցախի Հանրապետության երաշխավորը, սակայն իշխանությունը որևէ քայլ չի արել այդ պարտավորությունները կատարելու ուղղությամբ»,- նշեց նա:

***

«Միամիտ պետք էր լինել չհասկանալու համար, որ իր՝ «Արցախը Հայաստան է ու վերջ» և իր կառավարության անդամների՝ «Նոր պատերազմ, նոր տարածքներ» հայտարարությունները, ինչպես նաև հուլիսյան բախումներն ու այդ շոուն Ադրբեջանը չէր օգտագործելու Արցախի դեմ պատերազմ սանձազերծելու համար»,- Գլխավոր դատախազության դիմաց ընթացող ակցիայի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ մանրամասնելով, թե ինչու պետք է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, որպես Ադրբեջանի հանցակից, քրեական գործ հարուցվի․ «Փաշինյանը քայլեր չձեռնարկեց, չդատապարտեց Ադրբեջանի՝ Արցախի վրա հարձակումը, ցեղասպանությունը։ Ինչո՞ւ նա դա չի համարում ցեղասպանություն․ քանի որ ինքը պատասխանատու կհամարվի ցեղասպանությունը կանխելուն միտված քայլեր չձեռնարկելու համար։ Ե՛վ Նիկոլ Փաշինյանը, և՛ նրա կառուցողական գործընկեր Ալիևը շահագրգռված են, որ աշխարհը չճանաչի Ադրբեջանի հանցագործությունը որպես էթնիկ զտում և որպես ցեղասպանություն»,- ասաց Արթուր Խաչատրյանը՝ պնդելով՝ Փաշինյանի դեմ քրեական վարույթ պետք է նախաձեռնել ու նա պետք է հեռանա։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին