«Ներկա իշխանություններն «ազգային» բառից այնպես են խորշում, ինչպես թուրքը՝ խոզի մսից։ Այս նախագծում «ազգային» բառը կա միայն «Գիտությունների ազգային ակադեմիա» բառակապակցության մեջ։ Նրանց պետք է ազգայինն արմատախիլ անել»,- «ՀայաՔվե»-ի հրավիրած ասուլիսի ժամանակ, անդրադառնալով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծին, ասաց ԳԱԱ միջազգային գիտակրթական կենտրոնի դեկան Ատոմ Մխիթարյանը․ «Եթե կարճ, ապա այդ նախագիծն այն մասին է, որ պետք է ԳԱԱ-ն կազմաքանդել, այնտեղից միանգամից հանել գիտական բոլոր կազմակերպությունները, մի մասը բռնակցել ԲՈՒՀ-երին և այդ ԲՈՒՀ-երի անունները դնել համալսարան։ Գիտական կազմակերպությունները, համաձայն այս նախագծի, ևս երկար կյանք չեն ունենա, դրանք կբաժանվեն մի քանի տարատեսակների»,- նշեց Մխիթարյանը՝ մանրամասնելով սպասվող խնդիրները։ |
«Այս իշխանություններն «ազգային» բառից այնպես են խորշում, ինչպես թուրքը՝ խոզի մսից»․ Ատոմ Մխիթարյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet