Իրավապահները մտել են Արմավիրի բանտ. Օրենքով գողերին, «զոն նայողներին» տարել են ԱԱԾ մեկուսարան:
ԱրմԼուր-ն է գրում ու նշում, որ դիմել է քրեակատարողական ծառայություն, որտեղից Քրեակատարողական ծառայության մամլո խոսնակ Նոնա Նավիկյանը ասել է, որ քրեական ենթամշակույթի առանձին դրսևորումների նախականխման ուղղությամբ քրեակատարողական հիմնարկներում պարբերաբար իրականացվում են տարաբնույթ միջոցառումներ։
Ծառայողական անհրաժեշտությունից ելնելով՝ կալանավորված անձանց և դատապարտյալների տեղափոխումը մի քրեակատարողական հիմնարկից մեկ այլ քրեակատարողական հիմնարկ համակարգի առօրյա գործունեության տեսակներից է։