Լուսանկարներն ու տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում
13-ամյա դեռահասին, ով կասկածվում է կրտսեր խորթ քույրերին սպանելու մեջ, ուղարկել են հոգեբանական փորձաքննության, հայտնում են թելեգրամյան ալիքները: Հոկտեմբերի 8-ի երեկոյան ՌԴ Տոլյատտի քաղաքի բնակարաններից մեկի պատշգամբում հայտնաբերվել էին 2 և 5 տարեկան աղջիկների դիեր՝ դանակի բազմաթիվ հարվածներով։ Մայրը նրանց թողել էր ավագ դստեր խնամքին ու գործով դուրս եկել: Կատարվածից հետո 13-ամյա դեռահասը մորն ասել է՝ «ախ-ախ-ախ. դա ե՛ս եմ»: |