▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երևանցիների հաշվին՝ քաղաքապետարանը 33 մլն դրամով Ավինյանին սպասարկելու համար նոր ավտոմեքենա է գնել»

Երևանի ավագանու նախկին անդամ Գրիգոր Երիցյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երևանցիների հաշվին քաղաքապետարանը 33 մլն դրամով (85․700$) Տիգրան Ավինյանին սպասարկելու համար էլեկտրական շարժիչով Mercedes-Benz EQE 500 է գնել, որ քաղաքապետը նոր մեքենայով ավելի հպարտ ընկնի դեսպանատների դռները՝ խնդրելու, որ մանկապարտեզների վերանորոգման ու ավտոբուսների ձեռքբերման համար փող տան»։

Հավելենք, որ ավելի վաղ այս և քաղաքապետարանում տեղի ունեցող նման այլ դեպքերի մասին տելեգրամյան իր ալիքում գրել էր ԴՕԿ կուսակցության հիմանդիր Վարդան Ղուկասյանը․ հրապարակմանը կարող եք ծանոթանալ այս հղումով։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին