Քաղաքացի Մելիք Սամվելյանը բողոքում է «Արդշինբանկ»-ից և այդ մասին գրել է ֆեյսբուքյան խմբերից մեկում, որ կոչվում է «Հարց իրավաբանին»․ այն ներկայացնում ենք՝ առանց մեկնաբանության։
«Բարև ձեզ հարգելի իրավաբաններ,
Արդշինբանկի բանկոմատից՝ այլ բանկի քարտով գումար կանխիկացնելիս՝ բանկոմատը, առանց կոնկրետ գումարը տալու, միաժամանակ տվեց և գումարի ստացման կտրոնը, և քարտը, և գումարի ստացման SMS հաղորդագրությունը: Քարտատեր բանկի միջնորդությամբ գումարը մի երկու օրից վերադարձվեց, իսկ Արդշինբանկի ՝ «տեխնիկական սայթակումներ» հաճախակի են լինում հավաստացիություններին, մեղմ ասած, չեմ հավատում , քանի որ հավատում եմ բանկոմատի միկրոպրոցեսորի դիսկրետ գործողությունները ֆիքսող սարքի անխափան աշխատանքին:
Մարդկային գործոնի կամ միջամտության փաստարկը խնդրահարույց է։ Բարոյական և նյութական վնասներ եմ կրել, բանկոմատի «սայթակման» հետևանքով սաբոտաժի է ենթարկվել երկու տարբեր ձեռնարկությունների ՝այդ թվում նաև արտերկրյա դեսպանատան աշխատակակիցների 1-2 ժամյա աշխատանքը , որոնց անշրջելությունը ենթադրում է , որ նույն գործողությունները հնարավոր է կատարել առնվազն՝մինիմում մեկ ամսից: Այդ իսկ կապակցությամբ վերոհիշյալ բանկից որպես փոխհատուցում պահանջում եմ այդ իսկ բանկի ՝ կենտրոնական օֆիսի աշխատակիցների մեկ ամսյա միջին աշխատավարձի եռակի չափով՝մի մասը ինձ ,երկուսը ՝աշխատանքները սաբոտաժի ենթարկված ձեռնարկություններին:
Հիմա հարց. Ո՞ր ուժային կառույցին պետք է դիմեմ և որքան է իմ կողմից ամենաարդար և ամենահամեստ պահանջի ի կատար ածման հավանականությունը»։