▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տուլայում զոհվածների հարազատները չեն կարողանում գտնել նրանց աշխատած գումարները. «Հրապարակ»

«Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանության մամուլի քարտուղար Լևոն Թորգոմյանը հաստատեց մեզ հասած լուրերը, ըստ որի՝ զոհվածների հարազատները չեն կարողանում գտնել աշխատած գումարները, որոնք ավտովթարի պահին եղել են ուղևորներր մոտ։ Նոյեմբերի 3-ին տեղի ունեցած ավտովթարի զոհերի մի քանի հարազատներ այս խնդրով դիմել են դեսպանատուն. «Մեզ մի քանի հարազատ դիմել են, որ զոհվածների մոտ գումար է եղել, բայց հարցն ինչումն է, այդ մարդիկ, ովքեր մեզ դիմել են, իրենց խորհուրդ ենք տվել գնալ դիահերձարան կամ, եթե դա եղել է հիվանդանոցում, գնալ հիվանդանոց և այնտեղ ճշտել։

Ինչքան գիտեմ՝ նրանք դրանով զբաղվել են։ Դժգոհություններ ինչ-որ եղել են մի դեպքում, եթե չեմ սխալվում, գնացել, դիմել էին հիվանդանոց։ Բուժքույրն ինչ-որ չի կարողացել պատասխանել, նշված չի եղել, թե նրանցից որ մեկի մոտ է այդ գումարը եղել, ասել է՝ չգիտեմ, 3 կապոց գումար կա, որ մեկը որ մեկինն է, չեմ կարող պատասխանել։ Բայց դա թյուրիմացության ձևով է եղել, ավելի լավ է դիմել ոստիկանություն, թող ոստիկանությունը որոշի՝ ոնց է, ինչ է կատարվում։ Դա կա, նմանատիպ խնդիրներ կան, բայց դրանցով զբաղվում են»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին