Համաձայն եմ մեր նախագահի հետ, որ, այո, իրոք ստվերը կրճատվել է և պետական բյուջեյի մուտքային մասը գրեթե կրկնապատկվել է, իհարկե…
Բայց ստվերային տնտեսությունն իր սև գործն արել,վերջացրել է, և փոքր ու միջին ձեռնարկատիրությունը` շան օրի է, ի՞նչ է, միայն խոշոր ձեռնարկատերերն են հարկատուներ, իհարկե ոչ, ուղղակի նրանք աստիճանաբար կլանեցին` փոքր ու միջին բիզնեսը, իսկ ներկայիս կառավարությունը, դեռ երկար «կվայելի» նախորդիվ թողած ժառանգության պտուղները…
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը երեկ, լրագրողների հետ զրույցում, ասել է, որ «Հարկերի մեր հավաքելիությունը 13 տոկոսից այժմ կազմում է 24 տոկոս: Հարեւան երկրների հետ համեմատած շատ մեծ տարբերություն չկա ստվերի առումով: Մեր բյուջեն գրեթե կրկնապատկվել է»: