Իմ ցավն ու մտահոգությունը` նեղ շրջանակներից անդին է...
Ըստ էության,ներկա աշխարհիկ քաղաքակրթությունը,ևս, պատմությունից դասեր քաղելու ժամանակ չունի:Տպավորություն ունեմ,որ մարդկության ստեղծման օրվանից,գրեթե,ոչինչ չի փոխվել,եթե չհաշվենք բովանդակությանը որևէ բան չհաղորդող անվանումներն ու գաղափարախոսությունները:
Բոլոր ժամանակներում էլ,փաստացի,աշխարհը տիրել են երկու գերնպատակներ.
<< Շահ և ամբողջատիրություն >>:
Մարդկության խնդիրներին ու ապրելակերպին նվիրված բոլոր քաղցրահունչ ծրագրերն ու կառավարման մեխանիզմներն,ընդամենը,հռետորաբանական աճպարարությունների դրսևորումներ են:Այդ << արվեստի >> երախտավորներին ավելի քան հայտնի են այն հնարամտությունները,ըստ որոնց,կարելի է հաջողությամբ ու շահավետությամբ ներազդել բոլոր ժամանակներում մեծամասնություն կազմող` աշխարհի բնակչության թերզարգացած հատվածի վրա:Եվ մարդկության պատմության անիվը համառորեն պտտվում է նույն կրկնությամբ:
Կանգ առնեմ մեկ` հատկանշական փաստի վրա:
Ինչու են,գրեթե,բոլոր` իշխանության եկածներն իրենց շուրջն հավաքում,հիմնականում,բարոյական ցածր արժեհամակարգ ունեցողների:
Այս կամ այլ իշխանություններն իրենց շահերի ու նպատակների իրականացման ճանապարհին,ինչու են հիմնվում,հատկապես,նույն այդ` բնակչության թերզարգացած հատվածի վրա:
Աշխարհաքաղաքական գլոբալ ծրագրերի իրականացումների որպես ստրատեգիական արդյունավետ միջոց,ինչու են թիրախ ընտրվում հենց ժողովուրդների` ազգային ավանդույթների,կրթական ու բարոյահոգեբանական հատկանիշերի առանձնահատկությունները,մակարդակը,ցուցանիշերը:
Որովհետև,Ինչպես կրկեսային աճպարարն է հանդիսատեսին ստիպում հավատալ իր իսկ խաբվածությանը,այնպես էլ քաղաքական մտքի աճպարարությունն է կարողանում հաջողությամբ ներազդել սեփական բանականությանը չվստահող հասարակության մեծամասնությանը:
Որովհետև,նույն այդ սկզբունքով,արկածախնդրությունն ունակ է դառնում հեշտորեն կազմաքանդել` ազգային ավանդույթներին չտիրապետող,ազգային արմատներից օտարացած,ցածր արժեհամակարգ ունեցող ժողովուրդների:
Լավ...
Հիմա արդյունքներից ու հետևանքներից մեկի մասին:Այն,որ մոլախոտի պես կառչել է մեր` հայաստանյան իրականության պարանոցից:
Ըստ էության,վերը նշածներիցս` որն առանձնացնեմ,ինչից զուրկ է մեր իրականությունը:Հիմա էս ամենով,ինչ ենք ուզում,որ փոխվի:
Իրավիճակ փոխելու համար,յուրաքանչյուր` հայ-քաղաքացի,աշխարհի որ ծայրում էլ լինի,պետք է հաշիվ տա իրեն,թե որպես բարոյական արժեք ինչ է իրենից ներկայացնում: << Հայ >> կոչվելը պարտականություն չէ:Այն` ազգություն է,պետություն,հայրենիք:Նա,ով իր մեջ ուրացել է այս սրբությունները,ուրացել է ինքն իրեն:Եվ թող որևէ մեկը մեղքեր չփնտրի այլ հարթություններում:
Միևնույն է,պատմությունից դասեր չքաղողների դատաստանն` ինքը, պատմությունն է իրականացնելու: Ցածր արժեհամակարգով շրջապատված ցանկացած իշխանության վախճան,անխուսափելիորեն,վրա է հասնում հենց նույն արժեհամակարգի թեթև ձեռքով:
Որովհետև,սրբություններ չունեցող արարածների համար` <<հավատարմությունը>>,սեփական շահավետության չափանիշերով է չափվում:
Քարն իրենց գլխին...
Իմ ցավն ու մտահոգությունը` նեղ շրջանակներից անդին է:
Մենք այն անվանում ենք` Հայրենիք:
Հ.Գ.
Պարզաբանեմ,որ լռելուս մասին վերջերս տեղադրածս գրառումը,վերաբերում էր բանաստեղծական գրվածքներիս տեղադրումների դադարին:Ներկայացված` այստեսակ մտահոգություններով հանդես գալու իրավունքս,դեռևս,պահպանում եմ: Սա էլ պայքարի` իմ ձևն է,ինչքան էլ,որ...