▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շևարդնաձեի դերը պատմության մեջ

 

Էդուարդ Շևարդնաձեի մահը Հայաստանում որևէ հետաքրքրություն չառաջացրեց, մենք բավարարվեցինք տեղեկատվության կցկտուր փոխանցմամբ: Մինչդեռ հեռացավ սովետական խոշորագույն գործիչներից մեկը, որը մի ամբողջ դարաշրջան էր խորհրդանշում: Հեռացավ մեկը, որը գորբաչովյան «պերեստրոյկայի» գլխավոր ճարտարապետներից էր և ԽՍՀՄ-ում 1980-ականների կեսերից ծավալված բոլոր իրադարձությունների, աշխարհում նոր դիրքավորումների հաստատման և աշխարհակարգի փոփոխման գաղափարախոսներից մեկը...
Սակայն այսքանով չի ավարտվում Շևարդնաձեի դերը պատմության մեջ: Նա այն եզակի գործիչներից էր, որը կանգնած էր Գորբաչովի կողքին և նրա հետ միասին մշակում էր ԽՍՀՄ տարածքում «ազգամիջյան բախումների» ողջ մարտավարությունը՝ քաջատեղյակ բոլոր զարգացումներին: Ուրեմն, ղարաբաղյան խնդրի առաջին մշակված ձախողումների հեղինակներից էր, մեկը, որն ամեն ինչ անում էր, որպեսզի ճնշվի ու տապալվի ղարաբաղյան շարժումը, ինքնորոշման իրավունքը դուրս մղվի քաղաքական օրակարգից...
Շևարդնաձեն նաև հրաշալիորեն էր տիրապետում Սպիտակի երկրաշարժի մասին ճշմարտությանը: Մի երկրաշարժ, որի մասին տակավին ես 1989 թվականին փորձել եմ ճշմարտությունը գրել...
Հիշենք մի դրվագ: 1988 թվականի դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի գրասենյակի մուտքի մոտ լրագրողները շրջապատեցին Շևարդնաձեին և հարցրեցին հայաստանյան երկրաշարժի մասին, իսկ մեկն էլ հարցրեց, թե արդյո՞ք նման երկրաշարժ Վրաստանում չի սպասվում:
«Քանի դեռ ես ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարն եմ, Վրաստանում նման ուժի երկրաշարժ չի կարող լինել»,- պատասխանեց Շևարդնաձեն: Ընդունենք, որ հումոր էր, սակայն աշխարհի թիվ մեկ գերտերության արտաքին գործերի նախարարը չէր կարող իրեն թույլ տալ մի կատակ, որը միանշանակ գնահատության և մեկնաբանության չէր արժանանալու...
Ուրեմն...

Էդուարդ Շևարդնաձեի մահը Հայաստանում որևէ հետաքրքրություն չառաջացրեց, մենք բավարարվեցինք տեղեկատվության կցկտուր փոխանցմամբ: Մինչդեռ հեռացավ սովետական խոշորագույն գործիչներից մեկը, որը մի ամբողջ դարաշրջան էր խորհրդանշում: Հեռացավ մեկը, որը գորբաչովյան «պերեստրոյկայի» գլխավոր ճարտարապետներից էր և ԽՍՀՄ-ում 1980-ականների կեսերից ծավալված բոլոր իրադարձությունների, աշխարհում նոր դիրքավորումների հաստատման և աշխարհակարգի փոփոխման գաղափարախոսներից մեկը...Սակայն այսքանով չի ավարտվում Շևարդնաձեի դերը պատմության մեջ:

Նա այն եզակի գործիչներից էր, որը կանգնած էր Գորբաչովի կողքին և նրա հետ միասին մշակում էր ԽՍՀՄ տարածքում «ազգամիջյան բախումների» ողջ մարտավարությունը՝ քաջատեղյակ բոլոր զարգացումներին: Ուրեմն, ղարաբաղյան խնդրի առաջին մշակված ձախողումների հեղինակներից էր, մեկը, որն ամեն ինչ անում էր, որպեսզի ճնշվի ու տապալվի ղարաբաղյան շարժումը, ինքնորոշման իրավունքը դուրս մղվի քաղաքական օրակարգից...

Շևարդնաձեն նաև հրաշալիորեն էր տիրապետում Սպիտակի երկրաշարժի մասին ճշմարտությանը: Մի երկրաշարժ, որի մասին տակավին ես 1989 թվականին փորձել եմ ճշմարտությունը գրել...
Հիշենք մի դրվագ: 1988 թվականի դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի գրասենյակի մուտքի մոտ լրագրողները շրջապատեցին Շևարդնաձեին և հարցրեցին հայաստանյան երկրաշարժի մասին, իսկ մեկն էլ հարցրեց, թե արդյո՞ք նման երկրաշարժ Վրաստանում չի սպասվում:«Քանի դեռ ես ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարն եմ, Վրաստանում նման ուժի երկրաշարժ չի կարող լինել»,- պատասխանեց Շևարդնաձեն: Ընդունենք, որ հումոր էր, սակայն աշխարհի թիվ մեկ գերտերության արտաքին գործերի նախարարը չէր կարող իրեն թույլ տալ մի կատակ, որը միանշանակ գնահատության և մեկնաբանության չէր արժանանալու...Ուրեմն...

Լևոն Մութաֆյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին