▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փերինչեք-2»-ը Ցյուրիխում. ո՞ւր է նայում հայ համայնքը եւ ինչպես կվարվի շվեցարական դատարանը

Նիկոլ Փաշինյանը Ցյուրիխում հանդիպում է ունեցել Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ եւ ի թիվս բազմաթիվ այլ հարցերի՝ անդրադարձել Հայոց ցեղասպանությանը:

«Իրավունք»-ն է գրում ու հավելում․ ««Մենք պետք է մեր ճշմարտություններին վերադառնանք: Էն, ինչ որ համարում ենք ճշմարտություն, դա ճշմարտությո՞ւն է, թե՝ չէ: Մեր ինքնության ամենակարեւոր մասն է. մենք ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք: Պետք է հասկանանք. լավ, ի՞նչ է տեղի ունեցել, ինչո՞ւ է տեղի ունեցել: Եվ ինչպե՞ս ենք դա ընկալել, ո՞ւմ միջոցով ենք ընկալել: Ո՞նց է, որ1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել եւ ո՞նց է, որ 1950 թվին հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է: Ո՞նց է եղել դա, մենք պե՞տք է հասկանանք: Էս թեմաների հետ պե՞տք է հարաբերվել: Մենք մեր ինքնությունը կառավարո՞ւմ ենք, թե մենք մեր ինքնությունը չենք կառավարում: Այստեղ են հարցերը», - մասնավորապես նշել է Նիկոլ Փաշինյանը՝ ըստ էության, անուղղակիորեն կասկածի տակ դնելով առնվազն Հայոց ցեղասպանության քաղաքական եւ քաղաքակրթական բաղադրիչը:

Իսկ ո՞ւր էին նայում Շվեցարիայի հայ համայնքի ներկայացուցիչները, մի՞թե սա իրենց չհիշեցրեց ուղիղ 20 տարի առաջ տեղի ունեցածը: Թուրքիայի Աշխատավորական կուսակցության ղեկավար, «Թալեաթ փաշա» կոմիտեի անդամ Դողու Փերինչեքը հենց Շվեյցարիայում 2005թ.-ին կազմակերպված մի գիտաժողովի ժամանակ կասկածի տակ էր դրել Հայոց ցեղասպանության իրողությունը: Շվեյցարական դատարանը թուրք ազգայնական գործչի այս հայտարարությունը ռասայական խտրականության էր որակել եւ 2008թ.-ին նրան դատապարտել էր 90-օրյա պայմանական ազատազրկման կամ դրան համարժեք տույժի, ինչպես նաեւ 12 հազ. շվեյցարական ֆրանկ տուգանքի: Թե ինչ եղավ ՄԻԵԴ-ում շուրջ մեկ տասնամյակից ավել տեւած «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» դատավարությունը, հայտնի աղմկոտ պատմություն է, բայց այսօր ուշագրավ կլիներ տեսնել այն ժամանակ հայկական շահերը ներկայացնող միջազգային հայտնի փաստաբան, Լոնդոնի «Doughty Street» փաստաբանական պալատի անդամ Ամալ Քլունիի դեմքի արտահայտությունը, երբ նա իմանար, որ նույն պատմությունը կրկնվում է 20 տարի անց՝ ո՛չ ավել, ո՛չ պակաս Հայաստանի կառավարության ղեկավարի աթոռը զբաղեցրածի շուրթերով:

Շվեցարիայի հայ համայնքը սա կհանդուրժի՞, արդյոք կդիմե՞ն շվեցարական դատարան՝ Նիկոլ Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու համար: Իսկ այդ դեպքում՝ շվեցարական դատարանը չնկատելո՞ւ կտա՝ երկակի եվրոստանդարտների շրջանակում, թե՞ վաղը Փաշինյան Նիկոլի նկատմամբ կհարուցվի միջազգային հետախուզում ու առնվազն դավոսներում ու ցյուրիխներում վերջինիս առաջ դռները կփակվեն մեկընդմիշտ, ցույց կտա ժամանակը: Գուցե Պապ թագավոր այդպես էլ չդարձած Նիկոլը դառնա «Փերինչեք-2», որը 20 տարի անց կդառնա Թուրքիայի ժխտողական դիրքորոշման հաստատման առհավատչյան՝ այն էլ ոչ բարով հայի շուրթերով»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին