▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գրանտակերները թերևս անցնեն իրար միս ուտելու. Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Գրանտները 85 օրով կասեցվել են…

Գրանտակերները թերևս անցնեն իրար միս ուտելու»։

***

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 20-ին պաշտոնն ստանձնելուց հետո ստորագրել է հրամանագիր 90 օրով այլ երկրներին օգնության ծրագրերը դադարեցնելու մասին, տեղեկացրել է Associated Press-ը (AP)։

Նշված ժամկետում կիրականացվի վերանայում՝ պարզելու համար, թե արդյոք աջակցության տրամադրումը համապատասխանում է նոր վարչակազմի քաղաքական նպատակներին։ «Միացյալ Նահանգներից ոչ մի այլ արտաքին օգնություն չի տրամադրվի այն կերպ, որպեսզի այն լիովին չհամապատասխանի Միացյալ Նահանգների նախագահի արտաքին քաղաքականությանը»,- ընդգծել է Թրամփը:

Ինչպես նշել է AP-ը, ֆինանսական եւ այլ օգնության ընդհանուր գումարը, որը Միացյալ Նահանգները տրամադրում է տարբեր երկրներին, ընդհանուր առմամբ կազմում է ամերիկյան բյուջեի 1 տոկոսից ոչ ավելին։ Սակայն կան բացառություններ, օրինակ՝ ռազմական օգնությունն Ուկրաինային։ Պետդեպարտամենտի վերջին տվյալների համաձայն՝ Ռուսաստանի լայնածավալ ներխուժման սկզբից Կիեւին աջակցելու համար հատկացվել է գրեթե 66 մլրդ դոլար, իսկ 2014-ից՝ մոտ 70 մլրդ դոլար։ ԱՄՆ օգնության մյուս խոշոր հասցեատերերն են Իսրայելը (տարեկան 3,3 մլրդ դոլար), Եգիպտոսը (1,5 մլրդ դոլար) եւ Հորդանանը (1,7 մլրդ դոլար): Միեւնույն ժամանակ, այդ երկրներին օգնությունը հատկացվում է Կոնգրեսի կողմից հաստատված երկարաժամկետ ծրագրերի շրջանակում, ուստի դեռ պարզ չէ, թե Թրամփի որոշումը որքան ֆինանսավորման վրա կազդի, նշել է AP-ը։

Մինչ այդ պետքարտուղարի պաշտոնում նշանակված Մարկո Ռուբիոն Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամներին ասել էր, որ «յուրաքանչյուր դոլար, որը մենք ծախսում ենք, յուրաքանչյուր ծրագիր, որը մենք ֆինանսավորում ենք», պետք է պատասխանի երեք հարցի. «Արդյո՞ք դա Ամերիկան ​​ավելի անվտանգ է դարձնում: Արդյո՞ք դա ավելի ուժեղ է դարձնում Ամերիկան: Արդյո՞ք դա Ամերիկան ​​ դարձնում է ավելի բարգավաճ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին