▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սերժ Սարգսյանը նույնիսկ նեղացավ ինձնից»․ Լուկաշենկոն աղմկահարույց հայտարարություններ է արել

***

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն քննադատել է Հայաստանի ղեկավարության գործողությունները Լեռնային Ղարաբաղի հարցում։ Մինսկում լրագրողների հետ զրույցում նա կիսվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև անցած բանակցությունների մանրամասներով՝ ընդգծելով իր միջնորդական դերը։


Նրա խոսքով՝ Ադրբեջանի նախագահը «Հայաստանին առաջարկել է տնտեսական համագործակցություն և ներդրումներ՝ չունենալով պատերազմ սկսելու նպատակ»։

«Ես երեխայի պես վազվում էի նրանց միջև: Ալիևն առաջարկում էր տնտեսական համագործակցություն և ներդրումներ: Նա նույնիսկ Հայաստանի դեմ պատերազմելու նպատակ չուներ»,- ասել է Լուկաշենկոն՝ հավելելով, որ այդ առաջարկները հրապարակային են եղել, բայց առաջխաղացում չեն ստացել «պայմանավորված  Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ»։

Բելառուսի ղեկավարը խոստովանել է, որ ժամանակին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ասել է, որ «այդ գարշահոտ քաղաքականությունը միշտ ինչ-որ բան արժե»։ Ալիեւը, իբր, Հայաստանի այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանին 5 միլիարդ դոլար է առաջարկել իր միջոցով՝  յոթ շրջաններն Ադրբեջանին փոխանցելու համար։ Սարգսյանը, ըստ Լուկաշենկոյի, իբր պատասխանել է հակաառաջարկով՝ 6 միլիարդ դոլար այդ տարածքները զիջելու համար։

«Սարգսյանը նույնիսկ նեղացավ ինձնից դրա համար»,- նշել է Լուկաշենկոն։

Նա հավելել է, որ ղարաբաղյան հակամարտության ելքի «պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է Հայաստանի ղեկավարությունը»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին